Ես Հայաստան այցելած Թուրքիայի առաջին նախագահն եմ. Աբդուլլահ Գյուլ
Թուրքիայի 11-րդ (2007-2014 թվականներ) նախագահ Աբդուլլահ Գյուլը Al Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին. «Ես Հայաստան այցելած Թուրքիայի առաջին նախագահն եմ: Ես Հայաստանի նախագահ Սարգսյանին հրավիրեցի Թուրքիա: Կարծում էի, որ այն ժամանակ մարզական գործոնի ակտիվացումը կարող է օգտակար լինել երկու երկրների միջև դիվանագիտական լուծում գտնելու համար»,- ասել է նա:
