Մենք բոլորս Անդրանիկ Քոչարյան ենք

Անդրանիկ Քոչարյանի սկանդալային հայտարարությունը երկու օր է փոթորիկ է բարձրացրել հայ հանրության բանականությունը չկորցրած զանգվածների շրջանում:

Հայտարարությունն այդ դատապարտում են
քաղաքական ներկա եւ նախկին գործիչներ, սակայն իշխանականներից որեւէ մեկը բացառությամբ Սասուն Միքայելյանի համարձակություն չունեցավ՝ դատապարտելու թիմակցի արարքը: Այն դեպքում, եր ներկայիս իշխանություններից շատերը ոչ վաղ անցյալում գերհամարձակ իրավապաշտպաններ էին, մարդու եւ հատկապես կանանց իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ: Նրանց հայտարարություններ-արդարացումները մեզ տեղափոխեցին նախկին իշխանության ժամանակաշրջան, ճիշտ նույնպես էին ՀՀԿ-ական այսպես կոչված ինտելեկտուալներն արդարացնում Շմայսի դասին պատկանողների մտքի գոհարները:

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը մի անչափ համեստ ստատուս գրեց, բայց վերջնարդյունքում կատարվածի մեղքը բարդեց նախկինների վրա. «Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չե՛ն: Ափսոսում եմ, որ դեռ ամբողջությամբ չկա այս գիտակցումը մեր քաղաքական խոսակցություններում: Նոր մշակույթի հաստատումը անհատական ջանք է պահանջում բոլորի՛ց: Ու սա վերաբերում է նաև նախկին պաշտոնյաներին, հակաիշխանական լրատվականներին ու սոցիալական ցանցերի որոշ օգտատերերին: Ձեր ձեռամբ այնքան ատելություն, կնատյացություն, անձնական կյանքի ոտնահարում է տեղի ունեցել, որ լավ կլինի խոսելու փոխարեն բացեք ձեր էջերը կարդացեք»,- գրեց Լենա Նազարյանը:

Իմ Քայլի օդիոզներից Նիկոլայ Բաղդասարյանին լրագրողները հարցրեցին՝ երբ ասում են՝ ձեր հոր եւ անհայտ հոր, այստեղ վիրավորանք չկա՞. «Հիմա մամային ճանաչում ենք բոլորս, ի՞նչ վիրավորական բան կա, եթե ես ձեր լրագրողներից մեկին ասեմ՝ ձեր մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում» ,-մաքուր հայերենով ասած՝ կրուտիտ արեց Բաղդասարյանը:

Բաղդասարյանը երկար տարիներ է, ինչ ճանաչում է Անդրանիկ Քոչարյանին եւ չի կարծում, որ նա կարող էր նման վիրավորանք հնչեցներ, ինչպես ընկալել են որոշ մարդիկ. «Հիմա, եթե ես հայտնեմ, որ ձեր մամային լավ ճանաչում եմ, պապային էլ, իսկ մյուսինը չեմ ճանաչում ու չգիտեմ, թե որտեղից ձեզ այդքան գումար, այստեղ արդեն ոչ թե վիրավորանքի, այլ քաղաքական խնդիր է։ Մարդն ուզում է հասկանալ՝ Արփինե Հովհաննիսյանն էլ ունի բնակարան, տուն, ֆինանսական միջոցներ, եւ մարդն էլ բարձրաձայնում է խնդիրները, ուզում է իմանալ, թե որտեղից այդ ֆինանսական միջոցները: Արփինե Հովհաննիսյանի մամային ճանաչում ենք, նոտար է աշխատել, պապային չենք ճանաչում, ուզում ենք հասկանալ՝ էդ ֆինանսական միջոցները, որ Արփինե Հովհաննիսյանի մոտ են կուտակվել, դրանք որտեղի՞ց են եկել»:

Առավել նողկալին այն էր, որ Անդրանիկ Քոչարյանին աջակցում էին ու գոտեպնդում իշխանական կանայք: Քրիստինե Պողոսյան անուն-ազգանունով բառի բուն իմաստով անհայտ պատգամավորը, որը չգիտես ինչպես եւ ոնց է հայտնվել խորհրդարանում, այսօր հոգու մաղձը թափում էր լրագրողների վրա, որպեսզի արդարացնի իր հայտարարությունն առ այն, թե ինչու պիտի Քոչարյան Անդրանիկը ներողություն չխնդրի.« Ո՞ւր էին լրագրողները, երբ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասում էր, որ կանանց ու երեխաներին պետք է դաստիարակչական ապտակ տալ»: Այս մասին լրագրողների հետ խոսել է իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ խոսելով Արփինե Հովհաննիսյանի հասցեին Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին. «Ո՞ւր էիք դուք, երբ Նաիրա Զոհրաբյանը, լինելով մարդու իրավունքների հանձնաժողովի պաշտպան, մարդկանց դուրս էր հրավիրում դահլիճից (հավանաբար նկատի ունի հայտնի տրանսգենդերի հետ կապված միջադեպը): Ես ուզում եմ, որ հավասարազոր արձագանք լինի»: Քաղաքական քուղերում դեռեւս չթրծված աչոնիկն այնքան խառնվեց իրար, որ խառնեց թացը չորին,կարեւորն անկարեւորին. «Ինչի՞ համար: Նա հասուն տղամարդ է, եթե գտնի, որ պետք է ներողություն խնդրի, կանի դա, ես չէ, որ պետք է դա ասեմ»:

Լուսինե Բադալյանն էլ Քոչարյանի հետ լուսանկարի հրապարակմանը կից գրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին վիրավորողների ինքնավստահությունից ու սեփական անձը գերագնահատելու կարողությունից եմ ուզում»: Մինչդեռ Անդրանիկ Քոչարյանի գարշելի արարքն իրականում բարոյական դաշտում էր ու հեղափոխական իշխանությունը մի ներողությամբ կարող էր ցույց տալ, որ չի գնալու նախկինների ետեւից ու եթե նույնիս թյուրիմացաբար կամ ենթագիտակցությամբ արվում են այդպիսի փորձեր, դրանք պետք է խեղդվեն հենց օրորոցում: Իսկ իրականությունն այն է, որ Անդրանիկ Քոչարյանն այս իշխանության իրական դեմքն է:

Անի Սահակյան

դիտվել է 11060 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել Թրամփն արգելեց Իսրայելին հարվածել Լիբանանին Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Փաշինյանը լավ տեղյակ է Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի իրավիճակը «Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am