Ռուսական «մահակը» մնացել է Հայաստանի իշխանության «գլխին»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև Հայաստան մատակարարվող գազի գինը։

Լրատվամիջոցներին այս տեղեկությունը երեկ հայտնել է՝ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու ընդգծել, որ գազի գինը կորոշվի բանակցությունների արդյունքում:
«Գազի թեման չէր կարող շրջանցվել: Բնականաբար, տնտեսական համագործակցության որպես բաղկացուցիչ մաս, շոշափվել և քննարկվել է առաջնորդների կողմից, բայց ես կարծում եմ, որ վերջնական որոշումները, կոմերցիոն որոշումները կայացվելու են տնտեսվարող սուբյեկտների կողմից», - ասաց Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Հայաստան մատակարարվող գազի գինը բարձրացել է այս տարվա հունվարի 1-ից. Հայաստանը հիմա «Գազպրոմին» հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարում է ոչ թե 150 դոլար, այլ 165 դոլար։

Երեկ երկու հանդիպումներին Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության այլ հարցերի ևս։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդման, տարածաշրջանային նշանակության հարցեր: Առաջին հանդիպումից հետո Փաշինյան-Պուտին երկրորդ հանդիպումն է կայացել, արդեն «Զվարթնոց» օդանավակայանում։
Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսքով, այդ հանդիպումը ևս մոտ 1 ու կես ժամ է տևել ու ավելի անկաշկանդ մթնոլորտում է ընթացել․ - «Որոշում կայացվեց, որ արժե շարունակել զրույցը, որը շատ լավ, ջերմ մթնոլորտում էր անցնում, և կարիք զգացին առաջնորդները շարունակելու»:

Հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան։ Վարչապետի մամուլի խոսնակն ասում է, որ Փաշինյանի այցը հնարավոր է արդեն հաջորդ տարի կայանա։

Փաշինյանի մամլո խոսնակից հայտարարություններից կարելի է ենթադրել, որ ամենևին էլ բանակցությունները շարունակվում են, որ որոշում կայացված չէ:
Այսինքն, միանշանակ, կարելի է ասել, որ գազի գինը մնում է ռուսական օրակարգում որպես մահակ՝ Հայաստանի իշխանության գլխին: Հարկ եղած դեպքում այն կդառնա ուժեղ հարված իջեցնող գործիք:

Եթե անգամ գազի գինը մնա նույնը, կամ նույնիսկ իջնի, պետք է հասկանալ, թե ինչի դիմաց:

Թամար Բագրատունի

դիտվել է 2170 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am