«Պայթող» թեմաներ ԵՊՀ-ում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում այսօր տեղի կունենա գիտխորհրդի հերթական նիստը։ Քննարկվելու է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ԿԳՄՍ նախարարությունն է ուղարկել, եւ որը լուրջ դժգոհություններ է առաջացրել ոչ միայն համալսարանում, այլեւ Գիտությունների ակադեմիայում, քանի որ վերանում են ակադեմիական ինստիտուտները։ «Դժգոհ ենք նախագծից. նախ` շատ սեղմ ժամկետ են տվել ծանոթանալու` մոտ մեկ շաբաթ։

Իմ առաջին հարցը լինելու է հետեւյալը․ մենք ո՞ւմ հետ ենք խոսում, ո՞վ է մեր զրուցակիցը, ո՞վ է նախագծի պատասխանատուն»,- ասաց ԵՊՀ պրոֆեսորներից մեկը: Թե կոնկրետ ով է գրել օրենքը, ոչ ոք չգիտի: «Հաջորդ անթույլատրելի դրույթը. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 32-ից դառնում է 12 անդամ, որոնցից 6-ին նշանակում է նախարարը։ Առաջ այլ կերպ էր. նշանակում էր կառավարությունը` տարբեր տեղերից` պատգամավոր, պրոֆեսոր, գիտաշխատող։ Այսինքն՝ համալսարանի մասնակցությունը խիստ կրճատվում է։

Առաջ 25 տոկոսն ուսանողներն էին, 25-ը` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, 25-ը նախարարությունն էր նշանակում։ Հիմա 50/50 համամասնությամբ է լինելու․ 50-ը՝ նախարարը, մյուս 50-ից 2 հոգի՝ ուսանող, 2 հոգի՝ պրոֆեսորադասախոսական կազմից, մյուս 2-ն էլ՝ գործատուներից: Նախագիծը հստակ չէ, խնդիր է, թե ովքեր են քվեարկելու եւ ինչպես:

Իսկ որ ամենակարեւորն է` նախագծով դեկանները դառնում են նշանակովի` ռեկտորի կողմից․ մինչ այս ընտրովի էր։ Նախարարի ու ռեկտորի միապետություն է հաստատվում, դեկանը, որ մինչ այդ հաշվետու էր ֆակուլտետին, հիմա պետք է ռեկտորին «հաշիվ տա»։ Դրան գումարեք քաղաքական նպատակահարմարության հարցը․ կարող են ում ուզեն, հանեն, իրենց մարդկանց նշանակեն։ Մյուս «պայթող» թեման էլ կարող է լինել 65 տարեկանի շեմի հաստատումը․ լրացավ՝ հանում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հետ քայլ չի անի. Պուտինը թույլ չի տա Թրամփին ծնկի բերել Չինաստանը. Նահապետյան (video) Չենք ընդունելու իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք. Արագածոտնի թեմ Իսրայելի ՊՆ նախարար. «Հեզբոլլահ»-ի ղեկավարը մեզ համար ոչնչացման թիրախ է #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Իրանը հրթիռներ արձակեց Նաթանյահուի գրասենյակի վրա. Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, դուխդ չի հերիքու՞մ՝ մի խոսք ասես Իրանի համար»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Դե թող Ադրբեջանը փորձվի միջամտել․ Իրանը միջուկային պատերազմով կոչնչացնի․ Հայկ Նահապետյան (video) Իրանում պատերազմ է, Պապիկյանը, պեռաշկի ուտելով քարոզարշավի՞ է․ ՊՆ փոխնախարարի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Ինչ է արել Աննա Հակոբյանը 100 միլիոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) «Թե ինչպես պետք է կառուցի Իրանն իր ներքին կյանքը, դա միայն ու միայն Իրանի ժողովրդի որոշելիք հարցն է և ոչ թե արտաքին ուժերի». Վազգեն Մանուկյան Հիմա ասեմ՝ ինչպես է Իրանն Իսրայելին ծնկի բերելու․ խփում են ավիակիրներին ու․․․ Հայկ Նահապետյան (video) Մարտ ամսին օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով Չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից դեպի Մերձավոր Արևելք և հակառակ ուղղությամբ Սրբուհի Գալյանը՝ Իրանում տեղի ունեցող պատերազմի ֆոնին՝ ՔՊ-ի պեռաշկիով քարոզարշավի մասին (video) Մոսկվայում ինքնասպան է եղել գործարար և նախկին սենատոր Ումար Ջաբրաիլովը Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ-ի ավիաբազային Այս խայտառակությունը լսե՛ք՝ ինչպես են որոշել սպանել Խամենեին․ Հայկ Նահապետյան (video) Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9 վիրավոր Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները Սա՛ է գաղափարականացված ռեժիմների երկարակեցության գրավականը Ռուբեն Թոփչյանը հաստատել է ագրարային համալսարանի հավատարմագրված չլինելու փաստը Չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից և դեպի Երևան ԱՄԷ-ն փակում է իր դեսպանությունը Իրանում և հետ է կանչում դեսպանին ԱՄՆ-ն կորցրել է 560 զինվորական․ ԻՀՊԿ Մեզ պարտադրվում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին. Մասյացոտնի թեմի հայտարարությունը Մելանյա Թրամփը հիմա մազերն է պոկում, իրեն պատերով տալիս․ Անժելա Թովմասյանը հեգնեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am