Սերգո ջան, նորից լավ չես ապրելու

Կառավարությունը, ինչպես արդեն գրել ենք, հավանություն է տվել 2020 թվականի պետական բյուջեի նախագծին: Թեպետ բյուջեն քննարկվեց փակ ռեժիմով, սակայն նախագիծը հրապարակվել է կառավարության կայքում:
Եվ այսպես` 2020 թվականի պետական բյուջեի նախագծով եկամուտները կազմում են 1,697 տրիլիոն դրամ, աճը 2019 թվականի փաստացի ցուցանիշի համեմատ կկազմի շուրջ 170 միլիարդ դրամ կամ 11,1 տոկոս, որը 5 տոկոսով ցածր է նախորդ տարվա աճի ցուցանիշից: Ծախսերը կազմում են 1,880 տրիլիոն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատ կազմում է շուրջ 232 միլիարդ դրամ կամ 14 տոկոս, որը 1,5 տոկոսով բարձր է նախորդ տարվա աճի ցուցանիշից: 2020 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է 182 միլիարդ դրամ: Դեֆիցիտը նախորդ տարվա համեմատ ավելացել է 30 միլիարդ դրամով, կամ որ նույնն է` աճել է 20 տոկոսով:
Համեմատելով նշենք, որ նախորդ մի քանի տարիներին դեֆիցիտի աճը հիմնականում պահպանվել է 10 տոկոսի սահմաններում: Եթե բյուջեի ծախսերն ու եկամուտները համեմատենք նախորդ երկու տարիների հետ, ապա 2019 թվականի պետական բյուջեով հաստատված եկամուտները կազմում են 1,462 տրիլիոն դրամ, որը նախորդ` 2018 թվականի համեմատ՝ շուրջ 154 միլիարդ դրամով ավել էր և ապահովում էր 11,7 տոկոս աճ: 2019-ի ծախսերը կազմում են 1,614 տրիլիոն դրամ, աճը նախորդ` 2018-ի համեմատ՝ 10 տոկոս էր կամ 149 միլիարդ դրամ: 2019 թվականին պետական բյուջեի փաստացի եկամուտները, սակայն, ավելի բարձր եղան` նախատեսված 1,462 տրիլիոն դրամի փոխարեն դրանք կկազմեն 1,527 տրիլիոն դրամ, իսկ սա նշանակում է, որ 2018-ի համմեատ ավելի քան 16 տոկոս աճ կունենամք: Փաստացի ծախսերը նախատեսված էին 1,648 տրիլիոն դրամ, կամ, որ նույնն է, 12 տոկոսով ավելի, քան 2018-ին:
Այսինքն` որևէ հեղափոխական աճ 2020-ի բյուջեն չի ապահովում, սա շատ ընթացիկ և իներցիոն աճ ապահովող բյուջե է, որը վկայում է, որ տնտեսական հեղափոխություն չի կատարվել: Եթե դրանք հավելենք, որ Հայաստանի ներկա իշխանությունը կարողացել է հարկային դաշտ բերել նախկինում ստեղծված բազմաթիվ աշխատատեղեր, ապա կստացվի, որ անգամ առկա ընթացիկ մակարդակի աճը ապահովվել է ոչ թե տնտեսական զարգացման, այլ ստվերի կրճատման հաշվին:

 2020 թվականի բյուջեում գնաճի ցուցանիշը մնացել է նույնը՝ 4+/-1,5 տոկոսային կետ, իսկ դա նշանակում է, որ նվազագույնը այս չափով ունենալու ենք կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի աճ: Եթե գնաճը չի չեզոքացվում եկամուտների աճով, կնշանակի բնակչության սոցիալական վիճակը համապատասխանաբար վատթարանալու է: 2020 թվականի բյուջեում պետական համակարգի վարձատրության չափերը որոշող ցուցանիշը (բազային աշխատավարձի անվանական չափը) մնացել է անփոփոխ՝ 66140 դրամ: Պարգևաբվճարները կազմելու են աշխատավարձի ֆոնդի 10 տոկոսը, իսկ նվազագույն ամսական աշխատավարձը նախատեսվում է 55.000 դրամից բարձրացնել 68000 դրամի, ինչը ամենադրական ձեռքբերումն է գալիք տարվա բյուջեում: Մի խոսքով` ինչպես կասեր առաջին նախագահը Կարծիք հաղորդաշարի երբեմնի վարողին` Սերգո ջան, նորից լավ չես ապրելու:


Հայկ Դավթյան

դիտվել է 3937 անգամ
Լրահոս
Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am