Ինչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը գազի գնի հարցով

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ համաժողովը Հայաստանի ԵԱՏՄ նախագահության կուլմինացիան է եղել:

Եթե փորձենք գործնականում ի մի բերել այցի արդյունքները մեր երկրի համար, ապա պետք է արձանագրենք օրակարգի ամենակարևոր հարցը` գազի գնի հարցը, վերջնական չի հստակեցվել: Գազի գնի հարցը, լինելով ստրատեգիական նշանակության հարց, ընկած է ԵԱՏՄ տնտեսական բանակցությունների հիմքում: Նիստում հայտարարվեց, որ 2025 թվականին անգամ երկրներում կիրառվելու է էներգակիրների միասնական սակագին, սակայն մինչ այդ գազի սակագնի հարցը կոնկրետ Հայաստանի համար լինելու է տնտեսության զարգացման կարևոր նախադրյալը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գազի սակագնի հարցը դեռ քննարկման փուլում է և կհստակեցվի մինչև տարեվերջ: Քննարկումները կազմված են բազմաթիվ բաղադրիչնրեից, այդ թվում նաև Գազպրոմ Արմենիա կազմակերպության դիրքորոշումից: Իսկ դա առնվազն նշանակում է, որ կոնկրետ ռուսական կողմի հետ բանակցություններում առաջընթաց չկա: ՌԴ նախագահ Պուտինի այցից ակնկալվող ամենամեծ արդյունքը գազի գնի հստակեցումն էր լինելու, որը փաստացի չկա, հետևաբար ձևակերպումները, թե հայ-ռուսական հարաբերություններն այս փուլում նորանոր հաջողություններ են արձանագրում, ուղղակի ապրիորի են:
Սրան զուգահեռ` Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ՀՀ-ն ցանկանում է մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունն այնպես, որ դա որևէ կերպ չխոչընդոտի այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը: <<Մենք գիտենք Իրանի շուրջ ստեղծված կոնյունկտուրան, մենք գիտենք մեր ցանկությունը՝ մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը, և դա անել այնպես, որ դա որևէ կերպ չխոչընդոտի մեր այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը: Եվ անել այնպես, որ դա չխոչընդոտի այլ ուղղություններով Իրանի հարաբերությունների զարգացմանը»,- ՀՀ Ազգային ժողովում նշել է նա:
Իրանի հետ էներգետիկ հարաբերությունների զարգացումը, սակայն, այս պահին չի կարող դիտվել լիարժեք այլընտրանք ռուսական գազին, որով ապահովվում է գազի վրա հիմնված ողջ տնտեսական շղթան: Նախ` իրանական գազի գնի հարցը Հայաստանի համար երբեք հստակեցված չի եղել. այսօր պարզ չէ` իրականում Իրանը պատրաստ է ավելի էժան գազ տալ Հայաստանին, թե ոչ: Բացի այդ` իրանական գազը, եթե անգամ որոշվի այն փոխարինել ռուսական գազով, մատակարարվելու է Գազպրոմի խողովակաշարով: Բանն այն է, որ գազատար համակարգը ևս ռուսական կողմի սեփականությունն է, իսկ դա արդեն մեծացնում է կախվածությկունը: Ամեն դեպքում, արժի արձանագրել, որ ԵԱՏՄ նիստը գազի գնի հարցում այս պահին որևէ առաջընթաց չի ապահովել: Հետաքրքիր է` տեսնես ինչ են խոսել Փաշինյանն ու Պուտինը գազի գնի հարցով օդանավակայանում տեղի ունեցած հանդիպման և Ռոհանիի ու մյուսների հետ սելֆիի ժամանակ:

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 1490 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am