Մոսկվայի անսպասելի արձագանքը Փաշինյանին` Պուտինի հեռանալուց հետո

Պաշտոնական Մոսկվան ռազմական գործողությունների վերսկսման վտանգ Արցախում չի տեսնում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» ամենամյա համաժողովում ելույթի ժամանակ:

«Այստեղ որևէ ակնհայտ վտանգ չեմ տեսնում, թեպետ նաև ոչ ակնհայտ, խոշոր ռազմական գործողություններ չեն վերսկսվի»,-ասել է Լավրովը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ ռուսական կողմը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի նման բան տեղի չունենա: Լավրովն ընդգծել է, որ վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է, միջադեպերը քիչ են և ոչ շատ խոշոր: «Իսկ ահա քաղաքական գործընթացը արգելակված է, և առայժմ չի ստացվում տեղից շարժել: Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղը Հայաստան է, ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետը հայտարարեց «Կոսովոն Ալբանիա է»:

Դա, իհարկե, չի օգնում ստեղծել մթնոլորտ՝ բանակցային գործընթացը վերսկսելու համար»,-ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ամերիկացիների և ֆրանսիացիների հետ համատեղ աշխատում է, և սա այն քիչ դեպքերից է, երբ կա բացարձակ միասնական տեսլական, բազային փաստաթղթեր:

«Չենք ցանկանում իրագործել դրանք, ցանկանում ենք այդ բազային սկզբունքների հիման վրա, որոնք բազմիցս քննարկվել են, հանգուցալուծում գտնել: Բայց հանգուցալուծում, իհարկե, պետք է գտնել ուղիղ երկխոսության միջոցով: Շփումներ կան, բայց կարգավորման մասին երկխոսություններն առայժմ չեն վերսկսվել»,- ասել է Լավրովը:

Ստացվում է, որ Պուտինի երևանյան այցից հետո Մոսկվան ղարաբաղյան բանակցությունները փաստում է, որ արգելափակված են: Ավելին՝ Մոսկվան ակնարկում է, որ այդ արգելափակման մեղավորը Փաշինյանի ստեփանակերտյան ելույթն է:

Սա, անշուշտ, ուշագրավ նրբերանգ է, եթե հաշվի առնենք, որ երեկ կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպում, և իշխանությունները փորձում են ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն մակարդակի վրա են գտնվում:

Թամար Բագրատունի

դիտվել է 71728 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am