Իրանական նրբանկատություն` Երևանում

Հոկտեմբեր 1-ին Երևանում էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը և ընդլայնումը` որպես բարեկամի և հարևանի: Մենք պատրաստ ենք Ձեր կառավարության հետ շարունակել աշխատանքները` նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: Միաժամանակ, պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ», Երևանում արձանագրեց Ռոհանին:

Պաշտոնական Երևանը ողջունեց իրանական կողմի պատրաստակամությունը` ընդլայնելու գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը: Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահը երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ: Ռոհանին ընդգծել է, որ Փաշինյանի գլխավորած թիմի` Հայաստանի կառավարության ղեկավարումը ստանձնելուց հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են, իսկ համատեղ ծրագրերը շարունակում են հաջողությամբ կյանքի կոչվել: Իրանի նախագահը հավելել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը, ընդլայնելու երկկողմ կապիտալ ներդրումների, ազատ առևտրի գոտիների միջոցով առևտրաշրջանառության ծավալները:

Այսպես, պաշտոնական Թեհրանի գնահատմամբ՝ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` Հայաստանում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում: Հայ-իրանական բանակցություններում քննարկվել է նաև երկաթուղային բնագավառում, բարձր տեխնոլոգիաների, մաքսային, գիտության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երևանում կայացավ նաև Ռոհանի-Պուտին հանդիպում: Ռոհանիի հետ հանդիպումը սկսելիս Ռուսաստանի առաջնորդը շեշտել է Իրանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ՝ հույս հայտնելով, թե այդ համագործակցությունն արդյունավետ կլինի բոլոր կողմերի համար:

Իրանի նախագահը, իր հերթին, դրական է գնահատել Ռուսաստանի ջանքերը իրանական միջուկային գործարքը փրկելու հարցում, թեև մինչ այդ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստին քննադատել էր Ռուսաստանին՝ ասելով, թե Ռուսաստանը ևս պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ: «Վերջին տարիներին Միացյալ Նահանգների օրինակին հետևում են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ անգամ մեր որոշ դաշնակիցներ, օրինակ՝ Ռուսաստանը, կիրառելով միակողմանի մոտեցում և անտեսելով միջազգային պարտավորություններն ու համաձայնագրերը և խախտելով երկկողմ համաձայնությունները», - Երևանում հայտարարեց Հասան Ռոհանին:

Իրանի քայլերը խիստ ուշագրավ են: Երևանում Հասան Ռոհանին քննադատեց Միացյալ Նահանգներին: Հայաստանը մի երկիր է, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի հետ փորձում է հարաբերությունները խորացնել, մյուս կողմից՝ չնեղացնելով Իրանին:
Իրանը փորձում է դաշնակիցների ձեռք բերել՝ ԱՄՆ-ի կողմից փաստացի դաժան ու ցավոտ պատժամիջոցների պայմաններում: Ըստ ամենայնի՝ Հասան Ռոհանին վստահ է, որ ընդդեմ Իրանի Հայաստանից քայլ չի լինի, այդ իսկ պատճառով նա ցույց է տալիս բարեկամների շրջանակը:

Իրանական նրբանկատությունը Երևանում բավական պերճախոս էր ու միաժամանակ՝ թափանցիկ:

Թամար Բագրատունի

դիտվել է 3254 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am