Պեսկովը հերքել է
Կրեմլը չի միջամտում ԶԼՄ-ների քաղաքականությանը եւ չէր կարող ՌԲԿ-ին խորհուրդ տալ փոխել սեփականատիրոջը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նման հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Կրեմլը երբեք չի միջամտում ոչ խմբագրական քաղաքականությանը, ոչ էլ, առավել եւս, սեփականության իրավունքին», - հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, գրում է ՏԱՍՍ-ը:
