Ներիշխանական ռազբորկա

Չնայած Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին եւ հոխորտանքներին, թե իշխանության ներսում թեւեր չկան, եթե լինեն մի վայրկյանում դրանք կկտրվեն, իրականությունը օրեցոր Փաշինյանի խոսքի հակառակ պատկերն է ապացուցում: Այսօր հերթական դիմակայությունը ցուցադրվեց ԱԺ-ում, այս անգամ Արարատ Միրզոյան-Նիկոլ Փաշինյան տիրույթում:

Հայտնի է, որ Իմ Քայլի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը Արարատ Միրզոյանի մտերիմներից է, նա եւ եւս մի քանի պատգամավոր են համարվում ԱԺ նախագահի ամենավստահելի մարդիկ խորհրդարանում, հայտնի է նաեւ Միրզոյանի քաղաքական հավակնությունների մասին: Խորհրդարանում քննարկվում էր «Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը» մասնավերացման ցանկից հանելու Զեյնալյանի նախաձեռնությունը՝այդ պրոֆիլով հանրապետությունում միակը լինելու հիմնավորմամբ։ Նախագծին նախարարությունը բացասական եզրակացություն է տվել, «Իմ քայլը» քվեարկելու է ազատ։

Անդրադառնալով «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտոնի» հողատարածքի գնի վերաբերյալ պատգամավորների դիտարկումներին,առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ասաց, որ այդ հարցերը պատգամավորները պետք է ուղղեին Պետգույքի կառավարման կոմիտեին։
«Այդ գույքը ներկայումս պետական գույքի կառավարման ներքո է գտնվում: Դրա համար էլ համարում ենք, որ մինչև այս նախագիծը շրջանառելը՝ պետք էր Պետական գույքի կոմիտեի հետ շփվել ու հասկանալ՝ արդյոք հողի գնի և մրցույթների պայմանների մասով բոլոր գնահատականները բավարարո՞ւմ են մտահոգություն արտահայտած մեր գործընկերներին»,- ասաց փոխնախարարը:

Նրա այս պատասխանը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. նա կոչ արեց ԱԺ-ին աշխատելու ձևը ցույց չտալ։ «Հասկանում եմ, որ նախարարի տեղակալը վաղուց արդեն քաղաքական, ոչ թե հայեցողական կամ մասնագիտական պատրաստվածություն պահանջող պաշտոն է, այնուամենայնիվ, կառաջարկեի այսուհետ քիչ փորձել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել: Թող գործադիրն իր աշխատանքն անի, ԱԺ-ն կպատկերացնի՝ ոնց ինքն աշխատի»,- ասաց ԱԺ նախագահը:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանի յուրային պատգամավորներից Սուրեն Գրիգորյանը շարունակեց ռազբորկան՝ այս հարցի վերաբերյալ հետաքրքրվելով նախարար Արսեն Թորոսյանի կարծիքը: Վերջինս ավելորդ չէ հիշեցնել, որ վայելում է Փաշինյանի հովանավորչությունը եւ անգամ վարչապետի տիկինը չկարողացավ ամուսնուն համոզել ազատվել Թորոսյանից: Թորոսյանը պարզաբանեց
, թե ինչու է իր ղեկավարած նախարարությունը դեմ նախաձեռնությանը։
«Նախ, եթե ասվում է մասնավորեցում, դա նշանակում է կենտրոնի վերադարձ Առողջապահության նախարարության ուղիղ ենթակայություն, այսինքն՝ ես պետք է լինեմ այդ կենտրոնի տնօրեն նշանակողն ու հաստիքացուցակը հաստատողը, հետևաբար այդ պարագայում առնվազն տարօրինակ է, որ գոնե իմ կարծիքը հաշվի չի առնվում»,- ասաց Թորոսյանը:

«Մենք կոչ ենք անում նման նախագծերի պարագայում առնվազն ինֆորմացիայի տիրապետելու մակարդակով մեզ հետ համագործակցել, չնայած դրան ի պատասխան ստանում ենք հորդորներ, որ չսովորեցնենք ԱԺ-ին ինչպես աշխատել»,- ասաց Թորոսյանը՝ նկատի ունենալով Արարատ Միրզոյանի դիտողությունը։

Նախարարը նշեց, որ ի տարբերություն «Այրվածքաբանության և Ուռուցքաբանության ինստիտուտների»՝ «Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը» ռազմավարական նշանակություն չունի, ինքը պնդում է, որ ճիշտ կլինի այդ կենտրոնը մասնավորեցնել, բայց եթե ԱԺ-ն հարկ համարի, որ այդ կենտրոնը կառավարի ինքը, ապա դա նա կանի բարձր մակարդակով։

Արարատ Միրզոյանը շտապեց պատասխանել Արսեն Թորոսյանին և հիշեցրեց, որ նրա տեղակալին հորդոր հղողը եղել է ինքը։«Ի գիտություն Ձեզ, պարո՛ն Թորոսյան, էդ որ ասում եք հորդորել են, էդ հորդորողը ես եմ եղել, և դա եղել է ԱԺ-ին դիմելիս ոչ անհրաժեշտ կոռեկտության սահմանների համար. Խնդրում եմ տեղեկացեք մանրամասներին»,- ասաց ԱԺ նախագահը։

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի եւ Զեյնալյանի շահագրգռվածությունը այս հարցով, դա այլ նյութի թեմա է: Չի բացառվում, որ Միրզոյանն ու Զեյնալյանը հույս ունեն, որ այդ հաստատությունում կնշանակեն իրենց մարդուն:

Անի Սահակյան

դիտվել է 5045 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am