Շոկ եւ խառնաշփոթ Իմ Քայլում

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ կուսակցությունը չի մասնակցի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ քվեարկությանը, Իմ Քայլում կայծակնային շոկ առաջացրեց: Ծառուկյանը հիմնավորեց, որ ներկայացված նախագծի հիմքերը թույլ են, իրավական խարխուլ հեռանկար կա, ուստի իրենք չեն պատրաստվում միանալ նախաձեռնությանը:
Իշխանականները Ֆեյսբուքում հարձակումներ սկսեցին ԲՀԿ-ի դեմ, շռայլեցին իրենց մտքի գոհարները՝ մոտավորապես, ԲՀԿ-ից ինչ ընդդիմություն, իրենք սեւ են, քվազի են եւ այլն, եւ այն:

Պատգամավոր Արփի Դավոյանը իբր կսմիթեց.«Այն ամենը,ինչ պետք էր իմանալ ընդդիմության մասին կամ էս էլ իմացանք»։ Կարելի է պատկերացում կազմել իշխանության ՝ ընդդիմության մասին պատկերացումները, ընդդիմություն է այն, ով պարում է իշխանության նվագի տակ, ընդդիմություն է այն ուժը, որը ուռա բացականչություններով է արձագանքում իշխանության ամենախելահեղ նախաձեռնությանը, թեկուզ, որ այդ նախաձեռնությունը խելագարության կանխավարկածով է փորձում կյանքի կոչվել:

Այսպիսով՝ իշխանական Իմ Քայլում ԲՀԿ-ի որոշումը խառնաշփոթ էր առաջացրել, Նիկոլ Փաշինյանի թիմում համոզված էին, որ իրենց առաջնորդի եւ ԲՀԿ ղեկավարի հանդիպում-բանակցությունների արդյունքում Գագիկ Ծառուկյանը կապահովի այս հարցի շուրջ կոնսենսուս, ինչը խիստ կարեւոր էր իշխանության համար: Բայց ԲՀԿ-ում հասկացան, որ ապագայում այս հակաիրավական նախաձեռնությունը թանկ կնստի իրենց վրա, ճիշտ ժամանակին հետքայլ արեցին:

Իմ Քայլում մտահոգություններ ունեն՝ կկարողանան արդյոք ապահովել պահանջվող թվով ձայները, թե ոչ: Խմբակցությունում տարբեր շահեր, տարբեր դիրքորոշումներ ունեցող խմբեր կան եւ շատ հնարավոր է փակ քվեարկության արդյունքում բոլորովին այլ թվաբանություն ստացվի, հատկապես, որ ԼՀԿ-ի վրա էլ հույս դնել չի լինի, հույս կա, որ խմբակցությունը դեմքը փրկելու համար չի կատարի իշխանության կամքը եւ կլինեն նաեւ դեմ քվեարկողներ: Ամենայն հավանականությամբ վաղը նախագիծը կդրվի քննարկման: Հրահանգվել է բոլորին կազմ-պատրաստ ներկայանալ նիստերին, նախ ակտիվ մասնակցել քննարկմանը, իսկ որ ամենակարեւորն է՝ չբացակայել քվեարկությունից: Ինչպես հայտնի է հետ է կանչվել նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական կազմը, որպեսզի բացականեր չլինեն:

Անի Սահակյան

դիտվել է 6679 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am