Վարդան Ղուկասյանն աղոթում է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար (video)
«Ես և իմ խմբակցությունը կարծիք հայտնել է, մենք միասին ենք, տարբեր կարծիքներ չունենք: Իմ կարծիքը, որ ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին հարգում եմ, հիմա էլ անփոփոխ է, մենք 10 տարի միասին աշխատել ենք: Ինչ վերաբերում է իրավական հարթությունում, թե հետագայում ինչ կլինի, կապրենք՝ կտեսնենք, Աստված ցույց կտա»,- այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
Լրագրողի հարցին՝ աղոթո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ընդհանրապես ես քեզ համար էլ եմ աղոթում, Աստված շեն ու շնորհք տա բոլորին, հայոց երկրին էլ խաղաղություն լինի: Հետո՝ հավատքը ծիծաղի առարկա մի սարքեք»:
