Անտիսեքսիզմ, թե՞ քողարկված գրանտակերություն

«Հայաստանում գործ ունենք արմատացած սեքսիզմի, սեռով պայմանավորված՝ վիրավորանքների տարածման հետ, և լռելով՝ մենք ամրապնդելու ենք այդ արատավոր երևույթը Հայաստանում»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Դիմելով կանանց՝ պատգամավորն ասաց. «Բարձրաձայնեք ձեր խնդիրները, և դա թող լինի այդ խնդիրների լուծման առաջին քայլը: Կիսվեք ձեր պատմություններով»: Պատգամավոր տիկնոջ մտահոգությունները վերաթարմացրել էին անցնող շաբաթվա իրադարձությունները: Ղազարյանը նկատել էր, որ անցած շաբաթ համացանցը ողողված էր երկու կանանց նկատմամբ վիրավորական արտահայտություններով, առաջինը հայտնի մոդելի հասցեին, որի ոչ ստանդարտ արտաքինը դուր չէր եկել ֆեյսբուքահայությանը, երկրորդը՝ կին քաղաքական գործչի: Իշխանական պատգամավորուհին անուն չտվեց, ասաց նաեւ, որ նպատակ չունի բովանդակային քննարկում ծավալել, իր խնդիրը երեւույթի մասին խոսելն է:

Առանց անուն հնչեցնելու էլ հասկանալի է, որ խոսքը Արփինե Հովհաննիսյանի մասին է, ով հայտնի երիտասարդների ձերբակալության առիթով իր հրապարակային կարծիքի համար հայտնվել էր իշխանական զանգվածի թնդանոթի տակ: Իշխանականները Արփինե Հովհաննիսյանին ոչ թե քննադատեցին, այլ մինչեւ անգամ ծաղրուծանակի ենթարկեցին:
Կարելի էր կարծել, որ իշխանական պատգամավորուհին, իսկապես, համաձայն չէ թիմակիցների հետ եւ որոշել է բարձր ամբիոնից սթափեցնող կոչ հնչեցնել յուրայիններին եւ ոչ յուրայիններին ուղղված, հորդորել զերծ մնալ անձնական վիրավորանքներից, առավել եւս , երբ դիմացինը կին է:

Սակայն մենք չենք մոռացել, թե ինչպես էին հեղափոխականները՝ կին, թե տղամարդ, հեղափոխության օրերին ոչ միայն տրվել սեքսիզմին եւ ինքնամոռաց քննարկում էին նախկինների վարքն ու բարքը, այլեւ դուրս էին եկել բոլոր բարոյական սահմաններից եւ այդ նույն կանանց բակերում կազմակերպում էին նրանց հուղարկավորությունը: Մենք տեսել ենք այս իշխանության արժեհամակարգը եւ հիմա դժվար է հավատալ, որ դիցուք կան նրանց մեջ այնպիսինները, որոնք իսկապես մտահոգված են այս զազրելի խնդրով, այլ ոչ թե նպատակ ունեն սրտաճմլիկ հայտարարություններով ամբիոններ ճոճել միայն այն բանի համար, որպեսզի շարունակվի իրենց գրանտակերությունը:

Անի Սահակյան

դիտվել է 4216 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am