Նիկոլ Փաշինյանը պինդ կպահի տոկոս խփողներին

Հեղափոխությունից հետո, մանավանդ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է քննադատել մարզպետների ինստիտուտը, համարելով, որ Հայաստանի մարզպետները ֆեոդալներ են իրենց տարածքներում, որոնք ընտրություններին գործուն աջակցություն են ունենում իշխանության վերարտադրությանը: Հեղափոխությունից հետո հայտարարվում էր, որ կհրաժարվեն այդ ինստիտուտից, օպտիմալացման շրջանակներում ահագին միջոցներ կտնտեսեն, իսկ մարզպետների աշխատանքը կդրվի տարածքային կառավարման նախարարության վրա:

Խորհրդարանական անցած ընտրություններից հետո խոստացված փոփոխությունն ուշանում էր, եւ, ահա, այսօր պարզ դարձավ, որ իշխանությունը ըստ էության չի պատրաստվում հրաժարվել մարզպետներից, եւ դա բնական է: Ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի նշանակած մարզպետների հավաքած քվեները խոսուն ապացույցն են այն բանի, որ այս ինստիտուտը ապրելու իրավունք ունի, մարզպետները երկնիշ հազարանոց թվեր էին ապահովել, իսկ դրանից հետո առնվազն խելագառության կանխավարկածով առաջնորդվող իշխանությունը կհրաժարվի այդ ինստիտուտից: Դրա փոխարեն իշխանությունը ԱԺ էր բերել մի նախագիծ, որն ավելի էր կանոնակարգում մարզպետների գործունեությունը

Համաձայն փոփոխությունների՝տարածքային կառավարման մարմինների գործունեությունն այսուհետ կկարգավորվի օրենքով, մինչ այդ կարգավորվում էր նախագահի հրամանագրերով: Բացի այդ տարածքային կառավարման մարմինների պատասխանատվության դաշտից իրավական և մասնագիտական հսկողությունը տեղափոխում են պետական կառավարման լիազոր մարմին, այսինքն՝ քաղաքական հարթություն: Գործող կարգով նախարարությունն է կրում իրավական և մասնագիտական հսկողության համաչափության, բովանդակության համար քաղաքական պատասխանատվությունը: Հիմա այս փոփոխությունից հետո դրա պատասխանատուն տարածքային կառավարման լիազոր մարմինն է:

Ընդդիմադիր պատգամավորները bողոքեցին, որ ըստ էության իշխանությունը շարունակում է պահպանել ֆեոդալական համակարգը եւ գոնե հեղափոխական փոփոխություններ չի անում օրենքում: ԼՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նկատեց, որ Հայաստանի մարզպետները ժամանակի ընթացքում վերածվել էին ֆեոդալների ու իրենց էին ենթարկել համայնքների ղեկավարներին։ Եվ հիմա նույնպես կան այդպիսի մարզպետներ։ «Երբ բերվում էր նման փոփոխություն, ես ակնկալում էի, որ պիտի էս խնդիրը լուծվի։ Բայց մենք դեռ ունենք կարծես թե նույն մոդելը և ունենք նաև նույն ոճով աշխատող մարզպետներ, որ խառնվում են ընտրություններին, հայտարարում են, որ գյուղապետին աշխատանքից են հեռացնելու, ծեծում են սպայի։ Ու էս իրողություններին ինչպե՞ս է լուծում տալիս այս նախագիծը»,- ասաց Գորգիսյանը։

Պատգամավորի ելույթը բարկացրեց Արարատ Միրզոյանին, ով շտապեc սպառնալ .«Շատ վստահ եք խոսում պարոն Գորգիսյան, հույս ունեմ ցուցմունք էլ կտաք»:
«Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ պետք է վերացնել մարզպետի ինստիտուտը։ Ինչո՞ւ։ Որովհետև այս միջնորդ օղակը միշտ մահակ է դարձել համայնքի ղեկավարների գլխին», – ասաց ԼՀԿ-ական Անի Սամսոնյանը:
Նա բացատրեց, որ մարզպետները մշտապես ազդեցություն են ունեցել համայնքների վրա։ Եվ անկախ նրանից, թե ով է լինելու իշխանության, մարզպետները, ըստ Սամսոնյանի, շարունակելու են լինել հենց այդպիսին՝ քաղաքական գործիք։ Բայց եկել ում՝ինչ են ասում: Նիկոլ Փաշինյանը իշխանական որ գործիքից է հրաժարվել, որ դրանից էլ հրաժարվի՝ անկախ նախկինում այդ հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշման:

Անի Սահակյան

դիտվել է 2460 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am