Սերժ Սարգսյանի սենսացիոն հարցը Մոսկվային` ո՞վ էր տվել դաբրոն

Երեկ ավարտվեցին հայ-ռուսական բանակցությունները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի նպատակը արդեն իր այցից օրեր առաջ էլ էր պարզ` նա Հայաստանին ու Ադրբեջանին քաղաքական երկխոսության, տապալված բանակցությունները որևէ կերպ վերսկսելն է: Սակայն իրականում Սարգսյան-Լավրով հանդիպմանը հնչած ելույթներում երեկ, կարելի է ասել, մի սենսացիոն հայտարարություն է հնչել նախ` Սերժ Սարգսյանի կողմից, ապա` Լավրովի պատասխանը: Երբ Սերժ Սարգսյանն ամրագրեց, որ Ադրբեջանի գործողությունները բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու, ապա նկատել էր, որ ադրբեջանցիները համարեցին, որ իրենք կարող են անպատիժ խախտել դեռևս 1994-1995թթ. ստորագրված համաձայնագիրը և այն պայմանավորվածությունները: «Մենք այս փուլը սկսել ենք 2007 թվականին: Ինը տարվա ընթացքում մենք այդ գործընթացի ակտիվ վկան ու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,-ասել է Սերժ Սարգսյանը: Եթե դիվանագիտական լեզվից բացենք Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը, ապա այն նշանակում է, որ Ս.Սարգսյանը Ռուսաստանի արտգործնախարարից է պահանջել բացատրություն, թե ինչու՞ և ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը որոշեց հարձակվել Ղարաբաղի վրա: Այսինքն, ինչ-որ առումով Սերժ Սարգսյանը նաև Մոսկվայի վրա է փորձել պատասխանատվության սլաքն ուղղել, կարծես, ակնարկելով` Մոսկվան տեղյա՞կ է եղել Ադրբեջանի հարձակման որոշմանը... Սա իսկապես, մեղմ ասած` Սերժ Սարգսյանի կողմից խիստ անսպասելի հարց է Կրեմլից ժամանած բանագնացին, որը կարելի էր պատկերացնել, որ հնարավոր է հնչեցնել Լավրովի դեմքին: Իսկապես, ինչու՞ և ինչպե՞ս Ալիևը որոշեց հարձակվել Արցախի վրա: Ո՞վ թույլ տվեց, ու՞մ համաձայնությամբ ու ո՞ւմ դաբրոյով... Լավրովի շփոթվածությունն էլ Սերժ Սարգսյանի կողմից այս հարցը լսելուց հետո, իր հերթին, ինչ-որ բան նշանակում էր: Սարգսյան-Լավրով հանդիպման տեսանյութում հստակ երևում է Լավրովի փոքր-ինչ շփոթահար պահվածքը: Նա Սերժ Սարգսյանի վերոնշյալ հարցը լսելուց հետո` նշում է. «Ես հասկանում եմ, ինչ էիք Դուք ասում, Սե՛րժ Ազատի, իհարկե, այն մասին, որ հիմա դժվար է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իրավիճակը պետք է փոքր-ինչ հանդարտվի, և մարդիկ պետք է մի փոքր հանգստանան … Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը: Մենք փորձել ենք, փորձում ենք և կփորձենք օգնել համանախագահների՝ ամերիկացիների, ֆրանսիացիների հետ միասին»,-ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Կարող ենք ամրագրել, որ փաստացի, Սերժ Սարգսյանը Երևան ժամանած Լավրովին, որը փորձում էր Հայաստանին համոզել սկսել բանակցություններ Ադրբեջանի հետ` նախ հստակ հասկացնել է տվել, որ առանց Ալիևին պատժելու բանակցությունների հայկական կողմը չի պատրաստվում գնալ: Ավելին, Մոսկվային խորհուրդ է տվել պատասխանել, նախ և առաջ, ավելի կարևոր հարցի` ու՞մ դաբրոյով է Ալիևը սկսել պատերազմը... Թամար Բագրատունի

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am