«Երկու աթոռի վրա նստելու ցանկությունը»
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ուկրաինայում ճգնաժամը տեղի է ունեցել երկրի ղեկավարության` «երկու աթոռի վրա նստելու ցանկությունից»: «Այն մասին, որ ուկրաինական պետությունը կարող է ճաք տալ, եթե քաղաքական գործիչները փորձեն երկու աթոռի վրա նստել եւ երկիրը, ժողովրդի կարծիքին հակառակ, դեպի արեւմուտք քաշել, ՆԱՏՕ-ի հին թեման է»,— հայտնել է Լավրովը, տեղեկացնում է RNS-ը:
