Մերձավոր Արևելքը կկորցնի ևս 150 մլրդ դոլար
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրները 2016 թվականին կկորցնեն ևս 150 մլրդ դոլար նավթի ցածր գների պատճառով։ Էժան նավթի պատճառով Մերձավոր Արևելքի արտահանողների չստացած եկամուտը 2015 թվականին կազմել է 390 մլրդ դոլար, ինչն ուժեղ ճնշում է ցուցաբերել այնպիսի երկրների տնտեսությունների վրա, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Քուվեյթը։ Այս տարի ցուցանիշը կարող է հասնել 150 մլրդ դոլարի՝ նշվում է ԱՄՀ կանխատեսման մեջ։
