Գրանդիոզ առաջարկ. քրեականացնել «դու խաղադրույքն ընդունի, 5 րոպեից կբերեմ» արտա­հայտությունը. Հայկ Սարգսյանը որոշել է ուժերը փորձել օրենսդիր աշխատանքում

Հրապարակը գրում է.««Իմ քայլը» խմբակցության սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը պարբերաբար հայտնվում է մա­մուլի ուշադրության կենտրոնում՝ իր «քաջագործությունների» շնորհիվ, հերթական անգամ աչքի է ընկել իր գործունեությամբ: Այս անգամ պատ­գամավոր Հայկ Սարգսյանը որոշել է ուժերը փորձել օրենսդիր աշխա­տանքում, որն «Իմ քայլի» պատգա­մավորներից դեռ ոչ բոլորի մոտ է ստացվում:

Նա, թերևս մտածելով, որ եթե ինքը կարողացել է մաս­նակցել հեղափոխությանը և քայլել Նիկոլ Փաշինյանի հետ, պաշտպանել նրան հավանական վտանգներից, հետո էլ պատգամավորի մանդատ ստանալ, օրենք գրելն ինչ է, որ չկարողանա: Եվ, ահա, մի գրանդիոզ առաջարկությամբ է հանդես եկել՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերա­բերյալ: Նախագիծը, ի դեպ, արդեն ստացել է գլխադասային հանձնա­ժողովի դրական եզրակացությունը, ընդունվել առաջին ընթերցմամբ և շուտով կքննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:

Հայկ Սարգսյանին այս նախա­գիծը թերի և ոչ լիարժեք է թվացել, և նա հանդես է եկել որոշ դրույթներ փոխելու առաջարկով: Ամենատպավորիչը 5-րդ կետին վերաբերող առա­ջարկն է. «Քրեականացնել պարտքով (նիսիա) խաղադրույք ընդունելը՝

սահմանելով վարչական տուգանք կամ ազա­տազրկում մինչև 5 տարի ժամկե­տով: Պարտքով խաղադրույք կա­տարել համարվում է նաև հեռախոսազանգով խաղադրույք կատարելը և «դու խաղադրույքն ընդունի, 5 րո­պեից կբերեմ» արտահայտությունը»: Եվ սա գրել է՝ ոչ ավել, ոչ պա­կաս, ԱԺ պատգամավորը՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, որը նեղսրտում է, երբ իրեն «ախրաննիկ» են անվանում, ավելին՝ նույնիսկ դա­տի է տալիս իրեն այդպես անվա­նողներին:

Իհարկե, մենք կարող ենք պատկերացնել և համակերպվել, որ Հայկ Սարգսյանն «ախրաննիկ» չէ, անգամ ներողություն խնդրել նրան այդպես անվանելու համար, բայց արդյոք կարող ենք պատկերացնել, որ նման բովանդակությամբ առա­ջարկ անողը կարող է պատգամավոր լինել: Արդյոք պատգամավորը, որը պետք է գոնե տարրական պատկե­րացում, եթե չասենք՝ գիտելիք ունե­նա իրավաբանության, օրենքների ու օրենսդիր աշխատանքի մասին, կարո՞ղ է առաջարկել օրենքով քրեականացնել «դու խաղադրույքով ընդունի, 5 րոպեից կբերեմ» արտա­հայտությունը: Էլ չենք խոսում մյուս առաջարկների մասին:

Եվ այս առաջարկությունը նման տեսքով մուտքագրվել է ԱԺ կայք և ընդունվել ի գիտություն՝ որպես պատգամավորի կողմից ներկայացված առաջարկություն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 565 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am