ԼՂ հարցում հռետորաբանությունից բացի, պետք է պատրաստ լինել զիջումների, կողմերից ոչ մեկը պատրաստ չէ դրան․ Եվսեև

«Հայաստանը պարզապես նոր ձևակերպմամբ է հանդես գալիս՝ ցույց տալու համար Ադրբեջանի ապակառուցողականությունը»,- այս մասին 168 ժամի  հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հակամարտ կողմերի իշխանությունների վերջին հայտարարություններին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Trend ադրբեջանական գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետը «խեղաթյուրված» է ներկայացրել արցախյան հակամարտության քաղաքական, իրավական, պատմական բնագավառները: Հաջիևի խոսքով՝ «Հայաստանի իշխանությունները բանակցային գործընթացին վնասել են դեռևս օգոստոսին՝ Արցախում ելույթ ունենալով, իսկ այժմ Փաշինյանը փորձում է ՄԱԿ-ի ամբիոնից ներկայանալ՝ որպես «խաղաղասեր»»:

Նա նաև հիշեցրել է 1921 թ. հուլիսի 5-ի Կոմունիստական կուսակցության «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պահպանելու» որոշումը: «Արցախը միացնելու կամ անկախ ճանաչելու Հայաստանի հավակնությունները հակասում են միջազգային իրավունքի uti possidetis սկզբունքին և այդ առումով անհիմն են միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է Հաջիևը:

Նշենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով նաև Արցախի հիմնահարցին: Նա, մասնավորապես, ասել էր. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Փաշինյանը նշել էր նաև, որ առաջ ընթանալու համար ակնկալում է նման հայտարարություն նաև Ադրբեջանից:

«Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Ի՞նչ է դա նշանակում իրականում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը»,- նկատել է ՀՀ վարչապետը։

Վլադիմիր Եվսեևի գնահատմամբ՝ այդ հայտարարություններից մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ Ադրբեջանն ամենաքիչը պատրաստ չէ հաշվի առնել Ղարաբաղի և Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, պատրաստ չէ համաձայնել, որպեսզի Արցախը մաս դառնա բանակցություններին։ Եվսեևի կարծիքով՝ առաջիկայում ևս նման հարցի շուրջ համաձայնություն չի նշմարվում, նման հնարավորություն եղել է շատ ավելի վաղ, սակայն չի օգտագործվել, իսկ ներկայումս նման հնարավորություն պարզապես չկա։

Նրա խոսքով՝ Հայաստանը պարզապես նոր ձևակերպմամբ է հանդես գալիս՝ ցույց տալու համար Ադրբեջանի ապակառուցողականությունը, հասկանալով և իմանալով, որ Ադրբեջանը դեմ է դուրս գալու նման գաղափարներին, քանի որ ցանկանում է լուծել հակամարտությունը մի սկզբունքի շրջանակում, և այդ մասին կրկին հայտարարում է, որ պետք է վերականգնվի տարածքային ամբողջականությունը։

«Ես որևէ դրական ակնկալիք մոտ ապագայի համար չունեմ բանակցությունների համար։ Այն համոզմանն եմ, որ ադրբեջանական կողմը հետևում է ներհայաստանյան և Հայաստանի շուրջ իրադարձությունների զարգացմանը՝ զուգահեռ շարունակելով բանակցություններ վարել։ Բայց կարծում եմ, որ պատերազմի սպառնալիքն ամենևին էլ վերացած չէ, կա վտանգ, և այդ մասին կողմերը գիտեն, իսկ հայտարարությունները արվում են՝ աշխարհի, բանակցությունները տարվում են՝ իբրև թե պատերազմի սպառնալիքը նվազեցնելու և միջնորդներին կառուցողական կողմ ներկայանալու համար, սակայն բոլոր կողմերն էլ հասկանում են՝ ինչ են ցանկանում միմյանցից, ու դա որքանով է իրատեսական ու ընդունելի մյուս կողմի համար։ Այո, լուծումն ընդունելի պետք է լինի բոլորի համար:

Նախ՝ բոլորը պետք է մասնակցեն բանակցություններին, հետո պետք է համաձայնության գան փոխընդունելի լուծման շուրջ, դա է 20 տարուց ավելի կողմերի միջև այս ողբերգական հակամարտության հիմքը։ Հռետորաբանությունից բացի, պետք է պատրաստ լինել զիջումների, բայց ես այն համոզմանն եմ, որ ոչ մի կողմը պատրաստ չէ զիջումների։ Ադրբեջանն ունի առավելապաշտական հավակնություններ»,- ասաց նա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am