Եթե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակի վատանալ, ամբողջ պատասխանատվությունը մնալու է Արսեն Թորոսյանի վրա. պաշտպան

«168 ժամը» գրում է.«Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ասել էր, որ մահվան սպառնալիք չկա, ինչպես շատերն այդ մասին ասում են։

«Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատում ենք կայուն, անհանգստանալու հրատապ ոչինչ չկա։ Ուզում եմ միանգամից պատասխանել այն մեղադրանքներին, երբ ասում են, թե Գրիգորյանին «սպանում» են, նման բան չկա, ամեն ինչ արվում է՝ անկախ մարդու կարգավիճակից։ Մահվան սպառնալիք չկա, սակայն կան խրոնիկական բազմաթիվ հիվանդություններ, ինչպես շատ քաղաքացիների մոտ, որոնք իրենց բուժումը ստանում են ստացիոնար կամ տնային պայմաններում։ Կոնկրետ Մանվել Գրիգորյանի դեպքում բուժումը ստացիոնար է, քանի որ դրա անհրաժեշտությունը կա, մասնագետների թիմ է աշխատում, այդ թվում՝ իրենց կողմից հրավիրված։ Փորձաքննության մասով էլ, կարծեմ, հիմա սպասում ենք իրենց կողմից առաջարկված ֆրանսիացի բժշկի ժամանմանը, որպեսզի վերջնական եզրակացություն տանք»,- նշել էր առողջապահության նախարարը։

«168 ժամ»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Արսեն Թորոսյանը ճիշտ է, երբ ասում է, որ ամեն ինչ գտնվում է իր անմիջական վերահսկողության տակ։

«Հունիսին Արսեն Թորոսյանի հրամանով ստեղծվեց հանձնաժողով, հետազոտեցին Գրիգորյանի հիվանդությունները և բարձրաձայնեցին, որ նրա առողջական վիճակը ծանր է։ Այլ բժշկական կենտրոններում հետազոտվելուց հետո, կրկին բարձրաձայնեցին, որ նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ, նաև առողջական վիճակում գրանցեցին բացասական դինամիկա։ Երբ փաստաբանները բարձրաձայնում են և ասում, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, հիմք են ընդունում բժիշկների ասածը»,- շեշտեց նա։

Փաստաբանի խոսքով՝ այս ընթացքում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որին իրենք դեմ են եղել, քանի որ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի հեղինակավոր կարծիքը բավարար էր։

«Որոշ բժիշկներ նաև բարձրաձայնեցին, որ խափանում կալանավորումը դժվարացնում է, որպեսզի Մանվել Գրիգորյանի բուժումը լինի ավելի ինտենսիվ։ Ինչևէ, ստեղծվեց այդ միջգերատեսչական հանձնաժողովը, որից հետո այնտեղ ներգրավված բժիշկները հետազոտեցին Գրիգորյանին և բարձրաձայնեցին, որ հիվանդությունների բացասական դինամիկան ակնհայտ է։ Դրա մասին մենք այժմ էլ բարձրաձայնում ենք, քիչ է, որ Գրիգորյանը գտնվում է ամենահեղինակավոր հիվանդանոցում, Աստված ոչ անի, եթե բացասական դինամիկայի հետ խնդիրներ ծագեն՝ քիչ է լինելու, որ ասեն, թե նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եթե այդ հիվանդանոցում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի բացասական դինամիկան շարունակվի, ամբողջ պատասխանատվությունը մնալու է առողջապահության նախարարի վրա»,- հավելեց փաստաբանը։

Լևոն Բաղդասարյանի բնորոշմամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ տեղի է ունենում տոտալ խոշտանգում, քանի որ հեղինակավոր բժիշկների եզրակացություններից հետո, երբ անձը գտնվում է կալանքի տակ, այն դիտարկում են՝ որպես խոշտանգում։ Ավելին՝ այս պահին Մանվել Գրիգորյանը գտնվում է ոչ թե կալանքի տակ, այլ պատիժ է կրում՝ իր բոլոր իրավական հետևանքներով։

Նա նաև տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանը տեղաշարժվելու հետ խնդիրներ ունի, նա սենյակում տեղաշարժվում է խնամակալի, անվտանգության աշխատակցի կամ պաշտպանյալի օգնությամբ»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am