Պետծառայողների պարգևավճարից ավագանու նիստերի ուղիղ հեռարձակում. բյուջե 2020

2020 թվականին տնտեսական զարգացման քաղաքականության շրջանակը կառուցվում է ՀՀ կառավարության` 2019 թվականի փետրվարի2-ի, այսինքն` ԱԺ ընտրությունից հետո հաստատված ծրագրի առաջնահերթությունների շուրջ: 

Կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում, որպես մշտական քաղաքական իրողություն: Այս մասին նշվում է 2020 թվականի բյուջետային ուղերձում: Ըստ այդմ կառավարությունը մտադիր է հանրային քննարկումների արդյունքում ձևավորել տնտեսական քաղաքականության նոր մոդել. <<Կառավարությունը նախատեսում է լայն հանրային քննարկումների ճանապարհով ախտորոշել պետության հանրային միջոցների բաշխմանը կոչված հարկային համակարգը, ինչպես նաև բյուջետային ծախսերի միջոցառումները և նախաձեռնել դրանից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացումը>>,- նշվում է ուղերձում:
Տնտեսական զարգացման քաղաքականությունը խարսխվելու է չորս հենասյուների վրա, որոնք, ըստ էության, նաև լավագույնս արտացոլում են ՀՀ մրցակցային առավելությունները: Առաջին հենասյունը արտադրողականությունն ու մրցունակությունն են՝ որպես առանցք ունենալով նորարարական զարգացման իրական հիմքերի ձևավորումը և ընդլայնելով տնտեսության առանձին ոլորտների՝ տեխնոլոգիական առաջընթացի ձեռքբերումներ կլանելու ունակությունը: Հաջորդը ՀՀ-ում ՓՄՁ ոլորտի հզորացումը և մրցունակության բարձրացումն է ֆինանսական ռեսուրսների հասանելիության ավելացման, ՓՄՁ սուբյեկտների կարողությունների և ձեռնարկատիրական մշակույթի զարգացման, ՓՄՁ սուբյեկտների համար շուկաների հասանելիության ապահովման և ՓՄՁ զարգացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի ապահովման միջոցով։ Մյուս հենասյունը արտահանման շուկաներում ՀՀ տնտեսվարող սուբյեկտների համար շուկաների մատչելիության ապահովումն է՝ առավելագույնս օգտագործելով ՀՀ կառավարության գործիքակազմը: Վերջապես տնտեսական ներառական զարգացման պարտադիր պայման է հանդիսանալու ներդրումային և գործարար միջավայրի շարունակական և կանխատեսելի բարելավումը:
Տեղական ինքնակառավարման ոլորտում որպես նոր քաղաքական մոտեցում, նախատեսվում է 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար պարտադիր ինտերնետային պաշտոնական կայքերի ներդրում՝ օրենքով, 10000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում, ավագանու դռնբաց նիստերը պաշտոնական ինտերնետային կայքում առցանց հեռարձակման ապահովում:

 2020 թվականին պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66.140 դրամ: Յուրաքանչյուր մարմնի պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը կազմում է այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական ծառայողների հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 721 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am