Հացի հարցը մնում է չլուծված, բայց տեսարաններ կլինեն

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1 տրիլիոն 697 մլրդ 618 մլն դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 880 մլրդ186 մլն, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182 մլրդ 568 մլն դրամ:
Համեմատելով նշենք, որ 2019թ. պետական բյուջեի ծախսերը, ըստ նախորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի` նախատեսված էին 1 տրլն 614 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 1 տրլն 462.4 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 151.6 մլրդ դրամ։ Դեֆիցիտի մեծ մասը՝ 98.56 մլրդ դրամը, ֆինանսավորվելու է արտաքին պարտքի, 53 մլրդ դրամը՝ ներքին պարտքի հաշվին։

Օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:
Փաստորեն դեֆիցիտը կավելանա` հասցնելով 183 մլրդ դրամի: Եկամուտներն ավելացել են ընդամենը 235 մլրդ դրամով կամ 16 տոկոսվ, որը բնականոն աճ է:
Բյուջեի եկամտային մասում արտացոլված չեն ո'չ կոռուպցիայի դեմ պայքարի, ո'չ էլ մենաշնորհներից զերծ բիզնես միջավայրի տնտեսական արդյունքները: Հաստատված բյուջեն փաստում է, որ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրագոչ ճառերին` Հայաստանում տնտեսական հեղափոխություն չի եղել: Իսկ սա իր հերթին վտանգի տակ է դնում քաղաքական հեղափոխության հետագա ճակատագիրը: Որտեղ են, այսպես կոչված, չամադանով փողերը, որոնք, ինչպես մինչ հեղափոխությունը հայտարարում էր ըննդիմադիր Նիկոլ Փաշինյանը, տանում էին Բաղրամյան 26: Որտեղ են այն հարյուրհազարավոր ներդրումները, որոնք պետք է հոսեին Հայաստան: Պարզ է, որ ոչ մի ներդրումային հոսք չի եղել, այլապես բյուջեի եկամուտները կավելանային, և մենք կունենայինք եկամտային մասով գոնե 30 տոկոս աճ: Նման բյուջեով Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն կարողանալու ապահովել ՀՀ հպարտ քաղաքացիներին խոստացված երջանիկ կյանքը: Իսկ սպասելու ժամկետն արդեն ավարտված է` ընտրությունները եղել են, հեղափոխության առաջին ալիքի ոգևորությունն ու դրանով պայմանավորված սպասման ժամկետն արդեն անցել է: Մարդիկ իրավացիորեն ուզում են լավ ապրել, և այդ պահանջը շուտով առաջադրելու են: Փաշինյանն այս իմաստով աննախանձելի վիճակում է հայտնվելու, որովհետև նա չի կարողանալու հստակ պատասխան տալ` ինչու լավ չենք ապրում հարցին: Քանի որ հացի հարցը մնում է չլուծված, Նիկոլ Փաշինյանը ուզած թե չուզած կրկին ապավինելու է ազդեցիկ տեսարաններին` պոպուլիզմի գերբարձր չափաբաժինով:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 481 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am