Սերժ Սարգսյանի,թե Նիկոլ Փաշինյանի Կոլոտ Հովոն

Էժանագին սերիալների արքա Հովհաննես Ազոյանի՝ Կոլոտ Հովոյի մոտ նոր սրացումներ են։ Վերջին շրջանում նա ստատուսների տեղատարափ է կազմակերպել, մեկը մյուսից՝ քծնալից, մեկը մյուսից արհեստական։ Նրա ստատուսներից տպավորություն է, որ Կոլոտ Հովոն ոստիկանապետ կամ ԱԱԾ պետ դառնալու մեծ ախորժակ կամ երազանք ունի։ Եւ ամենեւին էլ պետք չէ քրքջալ ասվածի վրա, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը հո հենց այնպես օրենք չի փոխում, ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի պաշտոնների ցենզի փոփոխությամբ նա նպատակ ունի այդ պաշտոններում տեսնել նրանց, ում ցանկանում է, նրանց, ովքեր ավելի կրքոտ, ինքնամոռաց ու կուրորեն կծառայեն իրեն։ Խրախուսվող հատկանիշն էլ՝ ինքան հեռու իրավաբանությունից, այնքան՝ լավ։

Անցած շաբաթ Ազոյանը գուժեց քրեական գործերի սպասվող տեղատարափի մասին, հոխորտաց՝ թեժ աշուն էիք ուզում, կստանաք։ Այդպես էլ չհասկացանք, թե միմոսությամբ զբաղվող այս կիսաքաղաքական կործչին, կիսադերասանին որտեղից այդ ինֆորմացիան, բայց դա կարեւոր չէ․Փաշինյանի իշխանությունում այդ որ արարքն է տրամաբանված, որ այս պերսոնի ու իր գրառումների կապն էլ տրամաբանված, շաղկապված լինի։
Եւ ուրեմն նրա երազանքների տիրույթում է պետք դիտարկել Ազոյանի վերջին գրառումը, աջակցությունը Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի կալանավորման վերաբերյալ որոշմանը․«Նրանց կռիվը, ոչ, թէ «համար է», այլ դեմ է…… դեմ է օրինական երկիր դարձնելուն..... որովհետև իրենցը, Ձերը կամ ձերը «կռիվ է», այլ ոչ թէ «Պայքար»…... իսկ կռվարարները պետք է պատասխանատվության ենթարկվեն… անխտիր ու բոլորը. ամեն դեպքում կոնկրետ ես պայքարել եմ դրա «Համար»…… », - ճամարտակել է Փաշինյանի մտերիմը։

Կոլոտ Հովոն պատգամավոր դառնալու ցանկություն էլ ուներ, քանզի չէր զիջում իմքայլական մանկամսուրին։ Բայց ՆիկոլՓաշինյանը չիրականացրեց հեղափոխության սիմվոլ Ազոյանի երազանքը։ Նա էլ քիչ էր մնացել նորից վերադառնալ արմատներին եւ «սեւերի» հետ պայքարել ժողովրդի վարչապետի դեմ։ Հասցրեց անգամ «նախազգուշացնող» նամակներ ուղղել վարչապետին․«Ինչո՞ւ մեր նոր Հայաստանի՝ ժողովրդին պատկանող իշխանության տակ գտնվող ոստիկանությունը, չի կարողանում պաշտպանել ժողովրդին, ձեր ասած Սևերից: Մի գուցե ոստիկանությունում սևեր կան, կամ սպիտակ ոստիկանները ունեն սև բարեկամներ, կամ սպիտակ ոստիկանները ունեն սպիտակ բարեկամներ՝ ովքեր ունեն սև ընկերներ, կամ ունեն սպիտակ ընկերներ՝ ովքեր ունեն լավ սև ախպոր ախպերներ: Էդ լավ ախպոր ախպեր պատմությունը ինձնից լավ գիտեք»:


Դժվար թե Նիկոլ Փաշինյանը հիմա էլ տրվի ուժային ղեկավար դառնալու ազոյանական մղումներին, բայց մյուս կողմի համար՝ տեսակի հարց է, մարդը սովոր է քծնել , բոլոր ժամանակներում կերտել սեփական կուռքին եւ երկրպագել նրա առջեւ։ Կար ժամանակ, երբ նույն անձը դերասանություն էր անում, փող աշխատում Սերժ Սարգսյանի մերձավորների մեդիատաշտում, բայց երբ զգաց, որ նավը խորտակվում է ու մոտ ապագայում ինքն այլեւս տեր չի ունենալու, սահուն անցում կատարեց հեղափոխական դաշտ ու հիմա էլ զբաղվում է իր սիրած՝ քծնելու գործով։

Անի Սահակյան

դիտվել է 3656 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am