Ո՞վ է ասում, որ Ադրբեջանի տեխնիկան 80-ականների տեխնիկա չէ. այսօր լրագրողներին ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ըստ նրա` Ադրբեջանի զենքի 70 տոկոսը 1980-ականների է, ինչի մասին է փաստում այն, որ նրանց` մեր կողմից խոցված 28 տանկերից միայն 2-ն էին նոր:
«Բացի այդ` եթե 80-ականների տեխնիկա է, չի նշանակում, որ այն վատն է: Այնպես որ` նման խոսակցություններին ուղղակի պետք է վերջ տալ»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ ադրբեջանական կողմը քառօրյա պատերազմի միջոցով ուզում էր վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում և Ղարաբաղում, որպեսզի հայկական կողմը զիջումների գնա, սակայն մենք կմասնակցենք բանակցությունների, եթե Ղարաբաղը դառնա կողմերից մեկը:
Հայկական կողմը առաջ էր գնում, սակայն ամենաթեժ պահին հրադադար հայտարարվեց ու հայկական բանակի առաջխաղացումը կասեցվեց հարցին,ինչո՞ւ այդպես եղավ, պարոն Հարությունյանը պատասխանեց.«Այդ խոսակցությունները միայն էմոցիաներ են:Նույն բանի մասին էին խոսում 1994 թվականին, սակայն երբ տեղյակ ես լինում իրավիճակի ռազմաքաղաքական կողմին, հասկանում ես, որ այն ժամանակ զինադադարի կնքումը ճիշտ որոշում էր: Ինչ վերաբերում է մեր օրերին, ապա կարող եմ ասել, որ մեզ ոչ մեկն էլ չէր խանգարում, եթե ուզենայինք, առաջ կգնայինք, սակայն 5 կմ առաջ գնալու համար մեր տղաների արյունը թափելն անիմաստ եմ համարում»:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը