Փաշինյանի «բոլոլան» կհասնի՞ Վազգեն Սարգսյանին

Իշխանությունը շարունակում է գնալ քրեական գործեր հարուցելու ճանապարհով։ Հատկապես ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո կարծես երկրորդ «շնչառություն» է բացվել» իշխանության մոտ։

Քրգործեր են հարուցվում ոչ միայն նախկին պաշտոնյաների նկատմամբ, այլեւ դրանցում ընդգրկում հանգուցյալների անուններ՝ Գեւորգ Մհերյանի, Հայկ Հարությունյանի․․․ Տպավորություն է, որ հանրապետությունում անմեղ մարդ գոյություն չունի ու եթե այսպես շարունակվի, ապա մի օր մեզանից ցանկացածը կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին։ Իշխանությունների այս վարքագիծը խրախուսվում Նիկոլ Փաշինյանին կից գործող քաղհասարակության ներկայացուցիչների կողմից։ Մի քանի օր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, որը բոլորովին վերջերս կառավարության որոշմամբ մեծ դրամաշնորհ ստացավ Արցախում դիտորդություն իրականացնելու նպատակով հետաքրքրական գրառում էր արել․«Փնտրվում է նախկին ոստիկանապետ, ով հանցագործություն չի գործել, նախկին պաշտպանության նախարար, ով հանցագործություն չի գործել: Գտնողին խոստանում ենք դրամական պարգև ու մեղադրանք: Ցուցակը ենթակա է լրացման»:

Իոաննիսյանի հեգնական ակնարկը, անշուշտ, հասկանալի է, մարդն ասում է, որ չկա այդպիսի բարձրաստիճան պաշտոնյա։ Բայց այս գրառումը ավելի հետաքրքրական է այն համատեքստում, թե արդյոք Իոաննիսյանի ակնարկը նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանին էր ուղղված։ Նախ հստակեցնենք, որ եթե իշխանությունը որոշակի վերապահումներ ունենար Իոաննիսյանի այս գրառման հարցում, ապա չկասկածեք, որ այն անմիջապես կհեռացվեր նրա էջից, եթե մնում է, նշանակում է, որ համաձայն են եթե կուզեք թեկուզ այս «սեւ հումորի» հետ։ Եւ ուրեմն հետաքրքիր կլնի այս հարցում լսել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ մոլի աջակից Արամ Սարգսյանի կարծիքը, ինքն էլ է համաձայն իշխանական այն գծի հետ,որ նախկինների արդարը, ազնիվը, մաքուրն ու հայրենասերը չի լինում, որ բոլորը մեղսավոր են եւ հատկապես նախկին պաշտպանության նախարարեներն ու ոստիկանապետները։
Օրինակ Արամ Սարգսյանն այնպիսի հարցում է անգամ աջակցություն հայտնում իշխանություններին, որ նույնիսկ իշխանության պատասխանատուները համաձայն չեն։Խոսքը Ամուլսարի շահագործման հարցի մասին է։ Արամ Սարգսյանի կարծիքով՝ վիճահարույց Ամուլսարի հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կամային որոշում կայացնի եւ շարունակի հանքի շահագործումը։ Սարգսյանը ասում է, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է վերածել լեռնամետալուրգիայի։
Այդուհանդերձ, առանց Իոաննիսյանի գրառման էլ Արամ Սարգսյանին պետք է վաղուց հայտնի լիներ Փաշինյանի՝ իր եղբոր նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ Դեռեւս Վազգեն Սարգսյանի 60-ամյակից, երբ այդպես էլ անհայտ մնաց, թե ինչու Փաշինյանը շնորհավորական ուղերձ չհղեց։

Անի Սահակյան

դիտվել է 4223 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am