Նոր սպառնալիք Ռուսաստանից՝ Հայաստանի սահմանակից երկրին

«Ես երևի կվերականգնեի այդ չվերթները: Ինձ թվում է՝ այդպես ճիշտ կլինի, քանի որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը գիտակցել է՝ Վրաստանի խորհրդարանում ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ կատարվածի սադրիչ բնույթը», - «Կոմերսանտին» տված ծավալուն հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը, հավելելով, թե հունիսի հայտնի դեպքերի ժամանակ վրացական ընդդիմադիր կուսակցությունը կոպիտ ձևով խափանել էր ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը՝ միաժամանակ ռուսական կողմին մեղադրելով քայլերի մեջ, որոնք թույլ են տվել սանձազերծել ռուսաֆոբական այդ արշավը:
Հարցազրույցում Լավրովն ասել է նաև․ - «Ես միշտ կողմնակից եմ եղել, որ Ռուսաստանը բարեկամություն անի Վրաստանի հետ»:

Հիշեցնենք, որ ռուս-վրացական հարաբերությունները սրվեցին հունիսի 20-ին, այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և փորձել հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով: Այդ տեսարանը դժգոհության ալիք էր բարձրացրել նիստին ներկաների շրջանում, ինչպես նաև խորհրդարանի շենքում՝ հանգեցնելով բողոքի ակցիաների: Արդեն հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր արգելել բոլոր չվերթները դեպի Վրաստան: Ընդ որում՝ Վրաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենասիրված ուղղություններից է:

«Կոմերսանտին» տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է նաև այն մասին, որ Մոսկվան նախատեսում էր անցած ամռանը չեղարկել մուտքի վիզաները Վրաստանի քաղաքացիների համար: - «Այդ որոշումն արդեն պատրաստ էր, բարդ որոշում էր, սակայն Պուտինը որոշում էր կայացրել մուտքի վիզաները չեղարկելու մասին, որպեսզի մեր ժողովուրդները շփվեն, տուրիզմը զարգանա: Հունիսյան այդ իրադարձություններն, իհարկե, հետ մղեցին ամբողջ գործընթացը», - ասել է Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը կփոխվի, քանի որ Վրաստանում՝ «իրենց դիրքերն են ուժեղացնում խելամիտ քաղաքական գործիչները»:

2008թ․ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Վրաստանի այդ ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին միակողմանի չեղարկել էր մուտքի վիզաները ռուսաստանցիների համար, սակայն Վրաստանի քաղաքացիների համար մուտքի վիզաները գործում են մինչ օրս:

Սերգեյ Լավրովը անդրադարձել է նաև ռուս – վրացական պատերազմին: Լրագրողն ընդգծում է, թե ռուս – վրացական պատերազմի արդյունքում Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ինչը անհնար է դարձրել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Լավրովի պնդմամբ, այն ժամանակ՝ 2008-ի օգոստոսին, Ռուսաստանը, զորք մտցնելով Վրաստան և ճանաչելով դե յուրե Վրաստանի մաս կազմող տարածքների անկախությունը, մտածել է ոչ թե ՆԱՏՕ-ի մասին, այլ նպատակ է ունեցել փրկել այնտեղ ապրող մարդկանց կյանքը, քանի որ՝ «վրացական բանակի տրամադրությունն այնպիսին էր, որ այդ մարդկանց կարող էին պարզապես կոտորել»:

Ուշագրավ է, իր հարցազրույցում Լավրովը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Մոսկվային դուր չի գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի սահման և եթե Վրաստանն այդուամենայնիվ դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, հարաբերությունները թե՛ ՆԱՏՕ-ի, և թե՛ Վրաստանի հետ էլ ավելի կվատանան: - «Բայց Ռուսաստանը Վրաստանի դեմ դրա պատճառով պատերազմ չի սկսի», - լրագրողին հանգստացրել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Հայաստան-Վրաստան կենսական նշանակության հարաբերությունները հաշվի առնելով, կարելի է արձանագրել, որ Ռուսաստանը մեկ անգամ եւս շեշտում է, որ հետխորհրդային հանրապետություններում ցանկանում է պահպանել ազդեցությունը:

Թամար Բագրատունի

դիտվել է 11584 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am