Փաշինյանին չի հաջողվում. գազի գինը կդառնա պատժամիջոց

Հայաստանում գազի սակագնի բարձրացման մասին տեղեկությունները գնալով ավելի են ակտիվանում: Ըստ ամենայնի գազի գնի հարցը վերջնական հստակեցումը հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի գլխավոր թեմաներից է լինելու:

Փորձագետները նշում են, որ Հայաստանի և Մոսկվայի միջև ընթացող գազային բանակցությունների շրջանակներում Գազպրոմի կողմից առաջարկվել է Հայաստանի համար 2020 թ. հունվարի 1-ից մոտ 40 դոլարով գազի գինը բարձրացնել, այսինքն՝ 1 խմ-ի գինը հասցնել 200-205 դոլարի: Ակնհայտ է, որ միանգամից գազի գնի 40 դոլարով բարձրացումը Հայաստանի համար ճգնաժամային կլինի` թե' տնտեսության, թե' բնակչության համար: Գազի գնի բարձրացմանն անմիջապես կհաջորդի կտրուկ գնաճը` դրանից բխող բոլոր ռիսկերով:
Պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա, բայց չկա նաև կոնկրետ և հստակ պատասխան` ինչ մոտեցում ունի ռուսական կողմը Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ: Ռուսաստանը Հայաստան մատակարարվող գազի գինը վերջին անգամ թանկացրել է մեկ տարի առաջ` սահմանագլխին 1000 խորանարդ մետրի դիմաց սահմանելով 165 դոլար սակագին` մինչ այդ գործող 150 դոլարի փոխարեն:
Գաղտնիք չէ, որ գազի գինը երբեք չի դիտարկվել ու չի կարող դիտարկվել սոսկ որպես տնտեսական գործարք: Այն նախ և առաջ քաղաքական լծակ է, որը Կրեմլը միշտ օգտագործել է սեփական գեոպոլիտիկ խնդիրների լուծման նպատակով:
Ժամանակին և' Ուկրաինան, և' Վրաստանը զրկվեցեին ռուսական գազից` հակառուսական քաղաքական գիծ տանելու համար:
Հանուն արդարության պետք է նշել, որ 2018 թ. տվյալներով` Ռուսաստանից արտահանվող գազի գինը աճել է միջինը 25 տոկոսով՝ հասնելով 1000 խորանարդ մետրի դիմաց մոտ 240 դոլարի: 2018 թ. Ռուսաստանի ներքին շուկայում ևս գազի գինը բարձրացել է 3 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսին բարձրացել է 1.5 տոկոսով: Բայց ամեն դեպքում Ռուսաստանը պայմանագրային պարտավորություն ունի, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը պետք է Ռուսաստանի միջին սակագնից բարձր չլինի: Հայաստանի շուկայի սպառման ծավալները բավականաչափ փոքր են և հազիվ թե ռուսական գազային կայսրության մեջ կարողանան նկատելի ազդեցություն թողնել:
Հայաստանի դեպքում անհամեմատ ավելի մեծ է գազի գնի քաղաքակյան էֆեկտը:
Ներկայումս հայ-ռուսական հարաբերությունները, չնայած ճռճռան պաշտոնական հայտարարություններին, ճգնաժամային փուլ են մտել: Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը` դառնալ Կրեմլի վստահելի գործընկերը, այնուամենայնիվ արդյունք չեն տվել, և չի բացառվում, որ որ Մոսկվան հերթական ապտակը կհասցնի Հայաստանին` որպես պատժամիջոց կիրառելով գազի գնի թանկացումը:

Հայկ Դավթյան

դիտվել է 8127 անգամ
Լրահոս
Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am