«Քաղաքական պատվերով կարված գործերի տպավորություն է».Արթուր Ղազինյան

Առավոտ օրաթերթը գրում է. Արթուր Ղազինյանը` Վիգեն Սարգսյանի, Ալիկ Սարգսյանի եւ վերջին շրջանում հարուցված ու դեռ հարուցվելիք քրեական գործերի մասին

– Պարոն Ղազինյան, վերջին շրջանում հաճախ ենք լսում նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։ Ինչո՞վ է սա պայմանավորված, մանավանդ, որ դրանք հաջորդեցին ԱԱԾ տնօրենի հրաժարական-հեռացմանը:

– Հարուցված նոր քրեական գործերի շքերթ, կարծում եմ, առաջին հերթին նպատակ ունի ցույց տալ հանրությանը, ավելի ճիշտ, իշխանության կողմնակիցներին, որ Վանեցյանը խոչընդոտում էր այդ գործերի հարուցմանը, դրանով իսկ փորձելով հիմնավորել իրենց կողմից շրջանառության մեջ դրված այն թեզը, ըստ որի, դա կապ է ունեցել և հովանավորել է նրանց։ Երկրորդ պատճառը թաքնված է «մինչև վերջին կոպեկը վերադարձնելու» ձախողված և սպառված օրակարգի վերակենդանացման քաղաքական պահանջի մեջ։ Բանն այն է, որ վերջին մեկ և կես տարվա ընթացքում իշխանությանը չի հաջողվել հանրությանը ներկայացնել «պետության ու ժողովրդի համատարած թալանը» հիմնավորող որևէ ապացույց, որով հնարավոր կլիներ պետությանը վերադարձնել գողացված միջոցները։ Թերևս միակ բացառությունը Ալեքսանդր Սարգսյանի կողմից վերադարձված գումարն էր ու Արմեն Ավետիսյանի հյուրանոցը, որոնք ավելի շատ հիշեցնում են ինդուլգենցիա, քան գողացված միջոցների վերադարձ։ Հիշեցնեմ, ես խոսում եմ հրապարակված տեղեկատվության մասով, չեմ բացառում, որ եղել են նաև ստվերային պայմանավորվածություններ։

-Ձեր կարծիքով այս քրեական գործերը կլուծե՞ն առաջադրված խնդիրները, եթե հաշվի առնենք նաև շրջանառվող այն լուրերը, որ շուտով նոր քրական գործեր կհարուցվեն։

-Դժվար է ասել, քանի որ չեմ տիրապետում քրեական գործի նյութերին, բայց այն մասով, որոնք հայտնի են դարձել հանրությանը, կարող եմ ասել, որ դրանք շատ խոցելի են և իրավաբանորեն թույլ հիմքով և տպավորություն են ստեղծում, որ դրանք կարված են հատուկ իջեցված քաղաքական պատվերի շրջանակներում։

-Դուք ի նկատի ունեք Վիգեն Սարգսյանի և Ալիկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական հետապնդումնե՞րը:

-Ոչ միայն, այլ հարուցված և հարուցման փուլում գտնվող գործերը։ Եթե հիմա ՀՀ իրավապահ մարմիններին չհաջողվեց ապացուցել բոլոր անձանց մեղավորությունը, դա կհաստատի հանրության շրջանում տարածված այն համոզմունքը, իրականում Վանեցյանը հիաժարվել է կատարել իրեն տրված քաղաքական հրամանը՝ հարուցել ինքնանպատակ գործեր ազդեցիկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ և խափանել նրանց արդյունավետ քաղաքական ընդդիմադիր գործունեությունը։ Հատկապես զավեշտալի է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։ Դատելով մամուլում շրջանառվող և իրավասու մարմինների կողմից չհերքված լուրերից, իշխանության թիրախում ոչ թե Ալիկ Սարգսյանն է, այլ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Կարծում եմ հասկանում եք, որ Կոստանյանը կապ չունի հայտարարված «թալանի» հետ, իսկ թե ի՞նչ պատճառով է նա հայտնվել քաղաքական իշխանության թիրախում, կարծում եմ պարզ կդառնա շատ շուտով։

 

դիտվել է 979 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am