«Անընդ­հատ գտնվե­լու ենք քրե­ա­կան գործ-ձեր­բա­կա­լու­թյուն-կա­լա­նա­վո­րում տե­ղա­տա­րա­փի մեջ. ո՞ւր է դա մեզ տա­նե­լու». Երվանդ Վարոսյան

«Փաստ» թերթը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշման կապակցությամբ, երբ վերջինս մերժել էր Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու և անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։

Օրերս հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին: Այս փաստը շատերի մոտ տարակարծությունների տեղիք տվեց: Դատավորի որդին՝ Դավիթ Արղամանյանը, փաստաբան է, «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն, նաև ակտիվ «իմքայլական»: Բացի դա, դատավոր Արղամանյանը դատավորների գնահատման սանդղակում բավականին ցածր վարկանիշ ունի:

Երեկ օրվա ընթացքում շատերի մոտ հարցեր էին առաջացել՝ որքանո՞վ անաչառ կարող է լինել դատավորը, ինչպես նաև արդյոք պատահականությո՞ւն է, որ հենց նա է քննելու ՀՀ երկրորդ նախագահի գործը:

Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ այս կամ այն գործը քննող դատավորին ընտրում է համակարգիչը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ չի հավատում դատավորների ընտրության այս՝ համակարգչային տարբերակին:

«Բնականաբար օրենքով սահմանված է այնպես, որ ամեն ինչ պետք է լինի պատահական, բայց այդ համակարգչային մակագրման ներդրումից ի վեր ես այդ համակարգի նկատմամբ որևէ վստահություն չունեմ:

Կա գործերի մի շերտ, որոնց հետ կապված առկա է որոշակի հետաքրքրություն:

Դա վերաբերում է և՛ քրեական, և՛ քաղաքացիական գործերին, որոնց պարագայում այդ համակարգիչն ի ցույց է դնում արհեստական ինտելեկտին բնորոշ պահվածք, այսինքն՝ աշխարհում առաջին անգամ Հայաստանում է, որ արհեստական ինտելեկտը խելոք է:

Ես բացարձակ չեմ վստահում այդ համակարգին: Այդ համակարգը գտնվում է հասարակական վերահսկողության ներքո, այդ համակարգը գտնվում է բարձրագույն դատական խորհրդի և դատական դեպարտամենտի կատարյալ վերահսկողության ներքո:

Դա եղել է նախկինում, դա շարունակվում է այսօր»,-ասում է Վարոսյանը:

Վերջին օրերին մի քանի քրեական տարբեր գործերի շրջանակում հնչում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, երբ վերջիններս անգամ ներգրավված չեն ո՛չ որպես վկա, ո՛չ որպես մեղադրյալ:

Փաստաբանից հետաքրքրվում ենք՝ ինչո՞ւ են պատկան մարմինները միանգամից շրջանառում այս անունները և քրեական գործերը, ի՞նչ խնդիր են փորձում լուծել:

«Ես մի քանի անգամ ասել եմ, շարունակում եմ այդ մտավախությունն ունենալ, որ չկա հասարակությանը ներկայացնելու թե՛ կոնկրետ ձեռքբերումներ, ծրագիր, ժամկետներ, թե՛ ժամկետ՝ ծրագրով նախատեսված այս կամ այն խնդիրները երբ են կյանքի կոչվելու:

Այդ ամեն ինչի բացակայությունը ստիպում է հասարակությանը պարբերաբար կերակրել քրեական գործերով: Ինձ մոտ տպավորություն է, որ ներկայիս իշխանությունները «երկնքից քրեական գործ»-ից բացի այլ հերոսի անուն չգիտեն ուղղակի:

Մենք անընդհատ գտնվելու ենք քրեական գործ-ձերբակալություն-կալանավորում տեղատարափի մեջ: Ո՞ւր է դա մեզ տանելու, խիստ կասկածելի է»,-նշում է մեր զրուցակիցը:Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 453 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am