«Այսօրվանից սկսվելու են ԸՕ քննարկումներ, որը ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ձեւավորման վրա լուրջ ազդեցություն պիտի ունենար: 4+4+4 ձեւաչափը չկայացավ ու կոնսենսուս չեղավ: ՀԱԿ-ը նպատակահարմար չի գտնում, որ ծավալվեն այս քննարկումները, որի ժամանակ անխուսափելի կլինեն քաղաքական լարումները, քանի որ իշխանությունը հանրությանն ընդառաջելու ոչ մի ազդանշան չի տալիս»,-ԱԺ քառօրյայի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը :
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ բարձր է գնահատում պատգամավորների ու ՀԿ-երի այն կարծիքը, որ փոխզիջումներով պետք է հասնել քննարկումների. «Թույլ տվեք՝ չկիսել ձեր այն գնահատականները, որոնց մասին դուք խոսեցիք: Մենք էլ ենք ափսոսում, որ կոնսենսուս չի եղել, մեծամասնությունը փոխզիջումների կողմնակից է: Տարանջատենք փոխզիջումն ու ուլտիմատումը: Մենք պատրաստ պետք է լինենք կառուցողական առաջարկների: Շարունակենք աշխատել, որ ունենանք լավ ԸՕ: Մենք ձեզ լսելու ցանկություն ունենք, դուք էլ, կարծում եմ, մեզ»:
Մենք ԸՕ քննարկումներին իրենց մասնակցությունն առկախում ենք,-հավելեց նա:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը