Հրթիռակոծվել է թուրքական Կիլիս ավանը
Սիրիային սահմանակից թուրքական Կիլիս ավանի հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել, իսկ 26 հոգի վիրավորվել է: Հրթիռակոծվել են տներ և մեկ մզկիթ, որը 100 մետր հեռավորության վրա է գտնվել նահանգապետի գրասենյակից, որտեղ այդ պահին խորհրդակցություն էր անցկացնում Թուրքիայի փոխվարչապետ Յալկին Ակդոգանը և հավելել է, որ դեպքի առնչությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:
