Ում են տալու Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը

Ինչպես հայտնի է, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը կառավարությունը պետականացրեց: Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի սեփականությունը հանդիսացող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը», որի արժեքը կազմում է 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ, որպես նվիրատվություն փոխանցեց Հայաստանի Հանրապետությանը. այս մասին որոշումն ընդունվեց կառավարության վերջին նիստում: 

Այպիսով` Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը՝ որպես նվիրատվություն փոխանցվում է ՀՀ-ին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ գույքը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։
Հյուրանոցային համալիրում առկա է 3257 միավոր շարժական գույք, որի շուկայական արժեքը կազմում է 312 մլն 889 հազար դրամ: Գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո հյուրանոցի պահպանությունը կվերապահվի ՀՀ ոստիկանությանը, քանի դեռ տարածքային մարմինները պահպանության համար անհրաժեշտ միջոցներ չունեն: Իսկ ոստիկանությունն ամսական 6.5 միլիոն դրամ է ծախսելու այդ նպատակով։

Կառավարությունում դեռ որոշում չկա գույքի հետագա ճակատագրի վերաբերյալ: Քննարկվում է երեք տարբերակ՝ օտարել, վարձակալության տալ կամ հավատարմագրային կառավարման հանձնել: Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ «Գոլդեն Փելես»-ով հետաքրքրված են թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս ապրող գործարարները: «Ես կոչ եմ անում, որ բոլոր հետաքրքրվողները ներկայացնեն իրենց առաջարկները` անկախ ամեն ինչից, և կքննարկվի բոլոր տարբերակները՝ թե՛ օտարման սակարկությունների միջոցով և թե՛ հավատարմագրային տալու մրցույթի»,- նշել է նա։
Թե ով կամ ովքեր են այդ հետաքրքրվողները, առայժմ հայտնի չէ, և որ ամենկարևորն է` արդյոք այդ հետաքրքվողները պատրաստ են հյուրանոցի դիմաց ՀՀ պետական բյուջե մուծել 7,5 մրդ դրամ գումար` այսինքն` այնքան, որքան ըստ կառավարության որոշման գնահատվել է հյուրանոցը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ մինչ տարեվերջ պետք է հասկանալ գույքի հետագա օգտագործման ճակատագիրը: Բանն այն է, որ Գոլդեն Փելես հյուրանոցի պետականացման հետ կապված ժամանակին բարձրաձայնվում էին մի շարք ռիսկեր, որոնք մասնավորապես պայմանավորված էին այն հանգամանքով, որ նույնանուն ընկերության բալանսի վրա, բացի հյուրանոցից, կային մի շարք այլ գույքեր ևս: Իսկ այս գույքերն իրենց հերթին ունեին մի շարք վարկային պատավորություններ:
«Ռիսկերը հետևյալն են՝ «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի բալանսում, բացի Ծաղկաձորի գույքից, կան շատ այլ գույքեր, այդ թվում՝ Երևանում, և օրենքով նվիրատվություն կատարելուց հետո 3 տարվա ընթացքում, եթե սնանկության գործընթաց լինի, ապա տվյալ ՍՊԸ-ն կարող է հետ բերել այդ գույքը: Եթե ուզում ենք, որ այդ ռիսկը չլինի, մենք առաջարկել ենք, որ գործընթացը թեկուզ մի փոքր դանդաղ լինի, բայց ստեղծվի մի առանձին ՍՊԸ, որի բալանսին կլինի միայն Ծաղկաձորի այդ հյուրանոցը, և որն արդեն առանց այլ պարտավորությունների կկարողանա տրվել պետությանը»,- դեռևս այս տարվա մարտին հայտարարել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Դժվար է ասել` արդյոք այսօր հյուրանոցն ամբողջությամբ ազատված է նախկին վարկային պարտավորություններից, թե ոչ: Ի վերջո, եթե հյուրանոցը գրավադրված լինի որևէ բանկում, թեկուզ որպես երկրորդային գրավ, ապա բանկը միշտ էլ կարող է դրա նկատմամբ իրավունքներ կիրառել: Մյուս կողմից շատ դժվար է պատկերացնել, թե օտարման դեպքում արդյոք հնարավոր է 7,5 մլրդով վաճառել այդ հյուրանոցը: Եթե կար նման գնորդ, ապա այս ամիսներին մինչև պետականացումը կարելի էր այդ գործարքը կնքել և գումարը փոխանցել պետական բյուջե: Համենայն դեպս, ՀՀ անշարժ գույքի շուկայում դեռևս նման թանկարժեք գործարք չի կնքվել, և դեռ ժամանակը ցույց կտա այդ պետականացումը վերջնարդյունքում պետությանը տվեց այն մեծ եկամուտը, որի մասին այսքան բարձր նոտայով խոսվում է արդեն 6 ամիս շարունակ: Իսկ եթե հանկարծ այդ բարձր գնով հյուրանոցը չվաճառվի, թերևս այլ տարբերակ չի մնա, քան աճուրդով փուլ առ փուլ իջեցնել գինը և ի վերջո այն օտարել էժան գնով, ինչպես դա արվել է նախկինում, բազմաթիվ պետական գույքերի օտարման ժամանակ: Ինչպես ասում են` կապրենք կտեսնենք, թե ի վերջո ում կհասնի հյուրանոցը:


Հայկ Դավթյան

դիտվել է 7533 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am