Ոսկե ձկնիկի եւ անխիղճ տերերի մասին

Երբ մեկուկես տարի առաջ իշխանության էին գալիս արտաքուստ ժողովրդի ծոցից ելած մարդիկ, թվում էր՝ ավելի պարզ ու ոչ քաղքենի իշխանություն պետք է ունենայինք: Սակայն պաշտոնավարման առաջին իսկ օրերից նրանք սկսեցին վայելել պաշտոնի բերած արտոնությունները՝ շրջել թիկնապահներով եւ ուղեկցող մեքենաներով։ Տարանջատվել հասարակությունից, անխնա օգտվել պետական բյուջեից եւ հարկատուներիս հաշվին շուրջերկրա ճանապարհորդություններ կատարել:

Այս հարցում, անշուշտ, առաջամարտիկը ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է, հատկապես, տիկինը՝ Աննա Հակոբյանը: Տիկնոջ գերթանկարժեք մի քանի վոյաժները եւ այդ վոյաժների ընթացքում իրականացրած շոփինգները հայտնվեցին մամուլի էջերում՝ հակառակ նրա համառ ջանքերի, որով ցանկանում էր գաղտնի պահել: Իհարկե, Աննա Հակոբյանը որոշակի բացատրություն տվեց, թե ինչու է ինքը եւ դուստրերը գրեթե ամեն անգամ ուղեկցում ամուսնուն պաշտոնական եւ աշխատանքային այցերի ընթացում, պետության բեռը, բյուջեի ծախսերը այդպիսով ավելացնում, բայց լավ կլիներ, որ չտար այդ բացատրությունը եւ ավելի վատ վիճակում չդներ իրեն: Աննա Հակոբյանի՝ զգացմունքայնության ու սենտիմենտների վրա կառուցված բացատրությունն այն մասին էր, թե բա՝ ամուսնուս համարյա չեմ տեսնում, գոնե ինքնաթիռում շփվենք։ Ինչին հանրությունն արձագանքեց, որ դա մեղմ ասած Աննա Հակոբյանի ու իր ամուսնու խնդիրն է, ոչ թե հասարակության, իսկ եթե դա այդ աստիճան անհաղթահարելի է, թող ամուսնուն հորդորի այլ աշխատանք ճարել, որի դեպքում ավելի շատ կտեսնեն իրար։ Բացի այդ արդարացավ ինքնաթիռի դատարկ աթոռի հանճարեղ թեզով, բայց այդ դեպքում ինչու պիտի մեր հարկատուներիս հաշվին հենց Աննա Հակոբյանը պետք է շրջագայի, այլ ոչ թե մեր հարեւան Պողոսը:

Այդուհանդերձ վարչապետի տիկինը անդրդվելի մնաց բյուր քննադատությունների առաջ եւ բառացիորեն մի քանի օր առաջ էլ նա ամուսնու հետ ԱՄՆ-ի այցն էր վայելում:
Ավելին, վարչապետի ընտանիքը որոշել է նախկիններից ոչ միայն հետ չմնալ, այլ գերազանցել մեր՝ հարկատուներիս հաշվին իրենց ցոփ կյանքը կառուցելու հարցում: Հետեւելով նրանց վարքուբարքին, անցուդարձին, հագուկապին ու կենցաղին, տպավորություն է, թե այս մարդիկ հայտնվել են Ոսկե ձկնիկի հայտնի հեքիաթում ու ինչ ուզում են, այն էլ իրականություն է դառնում, միայն թե ի տարբերություն հեքիաթի, ցանկություններն անսահմանափակ են, ինչ ուզեն, բերանից դուրս չեկած ձկնիկը կատարում է: Տերերն էլ չեն խղճում ձկնիկին ու ամեն օր ավելի ճոխ պահանջ ներկայացնում:Այսօր էլ մամուլը գրել էր, որ երկու միլիոն դոլար է հատկացվել Կոնդի առանձնատներից մեկի հիմնանորոգման  աշխատանքների համար, քանի որ վարչապետի ընտանիքը չի հավանում եղած մասնաշենքերից եւ ոչ մեկը ու որոշել են իրենց ճաշակին համապատասխան հիմնահատակ վերանորոգում իրականացնել, ոչինչ, որ այդ ամենը պետության վրա 2 միլիոն դոլար է նստելու: Մարդիկ քաջնազարական իրենց բախտից օգտվում են լիարժեք, թանկարժեք ծնունդներ են անում, թանկարժեք հագուստ հագնում, վոյաժներ անում, բա այդպիսի էլիտար ընտանիքին սազո՞ւմ է սովորական տանն ապրել:

Անի Սահակյան

դիտվել է 8124 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am