ԵԿՄ-ից՝ Արման Բաբաջանյանին. ժամանակն է՝ լեզուներդ ձեզ պահեք

Եվ ազնիվ մարդը խոսքի իրավունք ունի, և՛ համբակը, և՛ սրիկան, և՛ դավաճանը. Yerkir. am-ի հետ զրույցում սա ժողովրդավարության ամենամեծ խնդիրը համարեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Մանվել Եղիազարյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը Սասուն Միքայելյանի մասին:

Բաբաջանյանի պնդմանը, թե սպայի պատիվն իրապես չհասկացած մարդիկ պետք է շպրտվեն պատմության աղբանոցը, Եղիազարյանը հակադարձում է. «Իսկ ես կասեմ ոչ միայն Արման Բաբաջանյանին, որ ժամանակն է՝ լեզուներդ ձեզ պահեք: Թե՞ որ սկսում եք, ուզում եք մե՞նք էլ սկսենք ձեր հասցեին խոսել, փնովել: Արման Բաբաջանյանը դեպուտատ է, թող զբաղվի իր գործերով, նա ի՞նչ գործ ունի»:

Բաբաջանյանի պնդմանը, թե Երկրապահին պետք է վարչության նոր նախագահ, ԵԿՄ Կենտրոն համայնքի տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը պատասխանում է. «Բաբաջանյան Արմանները չեն, որ Երկրապահի ճակատագիր պետք է որոշեն կամ նախագահ փոխեն: ԱԺ-ում են, թող իրենց ԱԺ-ում իրենց օրենքները ընդունեն, ի՞նչ գործ ունեն՝ Երկրապահի մեջ են քթները խոթում: Երկրապահն ինքն ի զորու է որոշել իր վարչությունն էլ, իր նախագահի գործունեությունն էլ, իր պատերազմ գնալն էլ, իր ամեն ինչն էլ»:

Երկրապահի անդամները համարում են, որ Սասուն Միքայելյանը նորմալ, պարկեշտ, հին հրամանատարներից է և վարչության վստահելի ղեկավար: Ասում են՝ ամեն մարդու ասածը լուրջ չեն ընդունում:

«Մարդիկ արդեն չափն այնպես են անցկացրել, ամեն արժեք այնպես են ոչնչացրել, որ ամեն մարդ կարող է այդպիսի բան ասել: Ես զգում եմ մի բան, որ դա հարված է մեր պատմությանը, պաշտպանողականությանը»,- ասաց Մանվել Եղիազարյանը:

Նա ընդգծեց, որ զորավարժության ժամանակ ԵԿՄ-ն ցույց է տվել իր՝ ով լինելը, և հանկարծ մեկը այդպիսի բան է ասում՝ «մի պատահական մարդ»:

Ռոմիկ Մխիթարյանը Բաբաջանյանի գրառումը ընդունում է ոչ թե ԵԿՄ նախագահի, այլ հենց Երկրապահի հասցեին: «Երկրապահի նախագահն այսօր Երկրապահի դիրքորոշումն է արտահայտում: Եթե նա իրեն թույլ է տալիս Երկրապահի հասցեին որևէ բան, ուրեմն… Շատ սիրել, հարգել եմ Բաբաջանյան Արմանին, բայց հիմա կարող է բարև էլ չտամ»,- ասաց նա:

Մանվել Եղիազարյանը Արման Բաբաջանյանին անձամբ չի ճանաչում, գիտի իբրև լրագրողի. «Ամեն դեպքում, իր մասին էլ են շատ բաներ խոսում, իր ապրած կյանքի, իր պահվածքի, իր վարքագծի մասին»: Նա համարում է, որ Սասուն Միքայելյանի հասցեին այդպիսի բան ասելու իրավունք չունի ոչ ոք. «Հատկապես այն մարդիկ, որոնք իրենց տաքուկ տեղերում նստել են տարիներ շարունակ»:

ԵԿՄ-ում տարակուսած են: Եղիազարյանն ասում է. «Հերոսները դարձել են վախկոտ, վախկոտները, որոնք պախկվել են թփերի մեջ, դարձել են հերոս փողատեր»:

Այս կարգի հայտարարությունները՝ երկրում ստեղծված իրավիճակին հավասարազոր, ԵԿՄ փոխնախագահը շատ նորմալ է գնահատում, քանի որ տեսնում է՝ ամեն ինչ արժեզրկված է: Այդ պատճառով խորհուրդ է տալիս չզարմանալ և հավատում է, որ կգա մի օր, երբ Աստծո կամոք Հայաստանը կարգի կգա և ամեն ինչ իր տեղը կընկնի:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանի գրառումը հաջորդել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի՝ լրագրողների հետ զրույցում արած հայտարարությանը, թե՝ ԱԱԾ տնօրենն իր ընկերն է, իրար հետ ճանապարհ են անցել, իր ընկերն էլ մնալու է։ Միքայելյանը նաեւ նշել էր, որ բոլորը պետք է սթափվեն՝ ակնարկելով Արթուր Վանեցյանի «Կա՛նգ առ»-ի կոչը։ Նիկոլ Փաշինյանի խոսքին անդրադառնալով, թե՝ Արթուր Վանեցյանի նման հայտարարություն անողի ուսադիրները պետք է նետել աղբամանը, Սասուն Միքայելյանն ասել էր. «Ոչ մեկ իրավունք չունի ասելու, ես էլ եմ ուսադիր կրել, նման բան ոչ մեկ իրավունք չունի ասելու»։

դիտվել է 2799 անգամ
Լրահոս
Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Նիկոլ Փաշինյանը հենց հիմա պետք է կանգնած լիներ դատարանի առջև․ Արմեն Աշոտյան (video) Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am