Իշխանության վախերը, ինչ է ասելու Վանեցյանը

Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հրապարակային փոխհրաձգությունը ժամանակավոր հրադադարի փուլում է, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հետ է քաշվել, բայց Վանեցյանի դեմ է հանել իր թիմին՝ նախարարից մինչեւ պատգամավոր, քաղաքագետներից մինչեւ ԱԽՔ: Մենք լուր էինք գրել նաեւ, որ անգամ ԱՄՆ-ից Փաշինյանն ու իր խոսնակը մեսենջերով հրահանգել են Իմ Քայլի պատգամավորներին չթուլացնել գրոհը Վանեցյանի նկատմամբ, հրապարակավ խոսել, քննադատել նրան:

Ըստ ամենայնի, Փաշինյանը վախենում է անձամբ շարունակել պատերազմը Վանեցյանի այն հայտարարությունից հետո, որ թող չստիպեն, որ ինքը խոսի: ԱԱԾ նախկին տնօրենը, անշուշտ, ասելիք շատ ունի, այդ պատճառով էլ իշխանական հիերարխիայում մեծից փոքր, մեծ ու փոքր կալիբրի գործիչներն ու բարձրաստիճան այրերն իրար են անցել: Հերթը Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանինն էր: Այս անհասկանալի անցյալով գործիչը, որը պարզաբանումներ ունի տալու իր նախկին եւ ներկա հայտարարությունների հետ կապված, այսօր փորձել է լրագրողներին համոզել, թե ոչ թե Վանեցյանն է հեռացել կառավարությունից, այլ Նիկոլ Փաշինյանն է հեռացրել: Նա պարզունակ բառախաղով է զբաղվել, թե ընտրովի պաշտոններից են միայն հրաժարական տալիս, այ, իսկ նշանակովի պաշտոններից կարող է նրանց միայն վարչապետն ազատել: Լավ է չի ասել, որ իրենք դատապարտված են վարչապետի գերին լինել այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս ցանկություն չունի ազատվելու նրանից: Պարզ է, որ Վանեցյանն է գրել պաշտոնից ազատման դիմում, նա է առաջինն ունեցել այդ ցանկությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը բավարարել է այն:
Բայց սա չարյաց փոքրագույնն է, որ այս պաշտոնյան թույլ է տվել իրենց կուռքին՝ Փաշինյանին երկրպագելու ժամանակ: Գրիգորյանը փորձում էր արդարացնել Փաշինյանի այն կոպիտ վրիպակը ու համոզել, որ Փաշինյանը ճիշտ էր եւ ինքն է գերագույն հրամանատարը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում վարչապետը հայտարարեց, թե Վանեցյանը աններելի արարք է թույլ տվել գերագույն հրամանատարի՝ իր նկատմամբ, լինելով դեռեւս ԱԱԾ տնօրեն իրավունք չուներ նման հրաժարականի տեքստ հրապարակել, ինչին ի պատասխան Վանեցյանը հիշեցրեց, որ Սահմանադրությունը վարչապետին դիտարկում է գերագույն հրամանատար միայն պատերազմական ժամանակներում:

«Քննարկվում է, թե արդյոք գլխավոր գերագույն հրամանատար է վարչապետը, գիտեք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրության մեջ նշվել է, թե կա՞ գերագույն հրամանատար, թե՞ ոչ։ Հասկանում եմ, որ Սահմանադրությունը շատ կարևոր է, բայց այն ֆիքսել է մի բան, որն իրականության հետ որոշակի խնդիրներ ունի։ Փաստացի Հայաստանը գտնվելով պատերազմի մեջ, Սահմանադրություն փոփոխողները կամ փոփոխողը, մեկ անձ է դա եղել, և մեկ անձի համար էր Սահմանադրություն գրվում, և ես լինելով նաև այդ Սահմանադրությանը դեմ, նաև դեմ եմ եղել այդ կետին։ Հարց է առաջանում, այսօր Հայաստանը պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ, եթե պատասխանը այո է, դե ֆակտո մենք պատերազմի մեջ ենք, ապա Սահմանադրությունն ինձ համար որոշակի չափով պատասխանում է հարցին», ասել է ԱԱԽ քարտուղարը:

Գրիգորյանի այս հայտարարությունը համաձայն որոշ շրջանակների գնահատականների՝ կարող է ծանր նստել Հայաստանի վրա: Բանն այն է, որ սույն պաշտոնյան առանց հասկանալու մինչեւ վերջին խազը փորձել է քծնել շեֆին, բայց արել է անթույլատրելի հայտարարություն:Նա ռեալ հնարավորություն է տալիս Ադրբեջանին ու եթե վաղը մեր ոխերիմ հարեւանները փաստացի ռազմական գործողություններ սկսեն Հայաստանի ու Արցախի դեմ, ապա կարող են հիմնավորել, որ դրա իրավունքը ստացել են եւ ստացել են ՝ հիմք ընդունելով Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը: Ի վերջո, ոչ թե կրթության գիտության, կամ մեկ ուրիշ նախարար է անում այս հայտարարությունը, այլ անվտանգության խորհրդի ղեկավարը:
Ի պատասխան Վանեցյանի այն հայտարարության, թե ինքն էլ ասելու շատ բան ունի, բայց առայժմ լռում է, Գրիգորյանը հույս է հայտնում, որ Վանեցյանը իր հայտարարություններում կմնա կառուցողական դաշտում, իսկ սա նշանակում է, որ իշխանությունը չնայած հրահանգավորված գրոհում է ԱԱԾ նախկին տնօրենի դեմ, բայց չի կարողանում թաքցնել վախերը:

Անի Սահակյան

դիտվել է 9587 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am