ԻՊ գրոհայինները սառեցնելով սպանել են սեփական համակիրներին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մարտադաշտը լքելու փորձի համար դիահերձարանում սպանել է սեփական համակիրներին: Հղում անելով Իրաքի Al Sumaria News լրատվական գործակալությանը՝ գրում է dailymail.co.uk-ը: 45 զինյալի սառեցնելով սպանելուց հետո, ահաբեկչական խմբավորումը այնուհետև նրանց մարմինները շարել է փողոցի երկայնքով՝ իր այլ անդամներին վախեցնելու համար, նշում է պարբերականը:
