Քանի՞ միլիոն է պահանջել Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանից

Նյու Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչու, իր բառերով ասած, նախկինում թալանվածը և ամենաարագ տեմպերով չի վերադարձվում. «Պատճառներից մեկն այն է, որ մենք չենք ուզում, որ երկրում փախեփախի և խուճապի մթնոլորտ ստեղծվի, ու ով ինչ ունի-չունի` խլում են: Եղել են դեպքեր, երբ ասել ենք՝ պետությանը հասցրել եք 50 մլն դոլարի վնաս, եկեք վերականգնեք: Մարդիկ ասել են՝ չէ՞, ի՞նչ եք ասում` մենք էդքան փող չունենք, մաքսիմում 500 հազար դոլար վերականգնենք: Հենց իմացել են, որ ձերբակալվում են, ասել են՝ կբերենք, 100 մլն դոլար կվերականգնենք: Ուշ է արդեն»:

Վարչապետը հավելեց, որ որևէ մեկին բանտ նստեցնելու խնդիր չունեն, բայց նաև քիչ անց, հակասելով ինքն իրեն, հայտարարել է, թե նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուզում էին կալանավորել, փախել է, Սերժ Սարգսյանի եղբայրը փախել է, Գագիկ Խաչատրյանը նստած է, Ռոբերտ Քոչարյանը նստած է: Ամեն դեպքում մարդ բռնելու խնդիր ունեն, հակառակ դեպքում նշված բանտարկությունները չէին լինի:
Հետաքրքիր է` այդ 50 կամ 100 միլիոնները, որոնց վերադարձի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը ինչու պետական բյուջեի մուտքերում չեն երևում: Ո'չ պետական եկամուտների կոմիտեն, ո'չ էլ ֆինանսների նախարարությունը, որոնք ուղղակի պատասխանատվություն են կրում պետական բյուջեի մուտքերի և ելքերի համար, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով այդ մասին հաշվետվություն են ներկայացնում, պարտավոր էին բյուջեում հատուկ տողով ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում մուտքագրված գումարների չափը, ըստ ամիսների, ճիշտ այնպես, ինչպես ներկայացվում է հարկային և մաքսային եկամուտները: Բայց նման տող բյուջեի հաշվետվությունում չկա: Հետևաբար հարց է առաջանում` որտեղ են Փաշինյանի ասած այդ միլիոնները, որ մարդիկ սիրահոժար տվել են, որպեսզի բանտում չհայտնվեն: Շատ հետաքրքիր է` ինչպե՞ս և ի՞նչ մեթոդաբանությամբ են հաշվել, թե նախկիններից ով ինչքան պիտի վճարի, որ բանտում չհայտնվի: Կոնկրետ «Սպայկա» ընկերությունը, ըստ Փաշինյանի, ուներ մոտ 7-8-9, որոշ հաշվարկներով ավելի շատ մլրդ դրամի չվճարված հարկ: Այս ընկերության տնօրենը ձերբակալվել էր, հետո, ինչպես վարչապետն է ասել, ազատ է արձակվել, որովհետև որոշ գումար վերադարձրել է:

Ստացվում է, որ հեղափոխության առաջնորդը նախկիններին երկու տարբերակ է առաջարկել` կա'մ փող տուր, կա'մ բանտ կգնաս:
Այս տրամաբանության մեջ հետաքրքիր է` ինչքան փող է ուզել Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանից, որ վերջինս չի տվել: Հայտնի չէ նաև Գագիկ Խաչատրյանից պահանջած փողերի քանակը: Երևի ամեն մեկի համար առանձին թի՞վ է սահմանված:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 12073 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am