Ավարտվել է Արաքս գետի վրա Խուդաֆերինի ամբարտակի կառուցումը
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Իրանը վերջին երկու ամսում արագացրել է Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի շահագործմանն ուղղված աշխատանքները և գործնականում ավարտել է Արաքս գետի վրա ամբարտակի կառուցումը։ Նախարարի խոսքով՝ Խուդաֆերինի նախագծի իրագործումը բազում տարիներ բախվել է ձգձգումների՝ կապված քաղաքական ու տեխնիկական խնդիրների հետ, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Թեհրան կատարած այցից ու համաձայնագրի ստորագրումից հետո Իրանն արագացրել է այդ ուղղությամբ աշխատանքները: «Ներկայումս նախագծի իրագործման համար չկա որևէ նախագիծ։ Իրանը կավարտի նախագիծը, և դրանից հետո Ադրբեջանը կանի անհրաժեշտ ներդրումների իր մասը»,- ասել է նա։
