Մեղք եմ ես, ինվալիդ կնիկ եմ,եկեք, տեսեք՝ ինչ պայմաններում եմ ապրում. քաղաքացին՝ ավագանու անդամներին (video)
Վարդաշենի հանրակացարանների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանում։ Նրանք նշում են, որ իրենց շենքերը վթարային վիճակում են և քաղաքային իշխանություններից պահանջում են խնդրին լուծում տալ։
Բնակիչներից մի քանիսը Քաղաքապետարանում հանդիպեցին Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի հետ, վերջինս ներկայացրեց շենքի հիմնանորոգման համար նախատեսվող աշխատանքները:
