Էդ թյուրիմացություն մարզպետը Վայոց Ձորի մարզը հասցրեց քաոսային վիճակի.Տիգրան Եղոյան (ֆերմեր) (video)
«Ես հանրության շրջանում առավել հայտնի եմ որպես ֆերմեր, բայց այսօրվանից ես ասում եմ՝ սկսում եմ ծայրահեղ ազգայնական շարժում»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզից ֆերմեր Տիգրան Եղոյանը:
Ֆերմերի խոսքով՝ ինքը լինելով գյուղի մարդ, բազմիցս բարձրաձայնել է մարզում տիրող խայտառակ վիճակի մասին.«Երբ ես հայտարարում էի, որ կենդանիները բրուցելյոզ հիվանդությամբ են վարակված, մարզպետը հարցազրույց էր տալիս, ասում՝ ֆերմեր Տիգրան Եղոյանով պետք է ԱԱԾ-ն զբաղվի: Նիկո՛լ Փաշինյան, ի՞նչ են անում քո նշանակած մարզպետերը»:
Մանրամասները՝ տեսանյութում.
