Փաշինյանը պատրաստ է փոխզիջման, բայց վախենում է․ Սերգեյ Մարկով

Հրապարակը գրում է.Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովը, անդրադարձել է Նյու-Յորքում տեղի ունեցած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը։ Գնահատական տալով տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաեւ անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած այն մտքին, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ», Սերգեյ Մարկովը ադրբեջանական Media.az-ին տված հարցազրույցում ասել է, որ այդ հայտարարությունը չի նշանակում, թե բանակցային գործընթացի վրա խաչ է քաշված, թեեւ նկատելի են, որ որոշակի խոչընդոտներ այնուհանդերձ կան բանակցային գործըթնացում։

«Ղարաբաղյան կարգավորման բանակցություններն իրականում երկու մասից են բաղկացած։ Սրա մասին կամ մոռանում են հաճախ, կամ էլ պարզապես չգիտեն։ Առաջին մասը անմիջականորեն Լեռնային Ղարաբաղն է։ Երկրորդ մասը յոթ շրջանները, որոնք գտնվում են ԼՂ շուրջ։ Ու եթե բուն Ղարաբաղի մասով Փաշինյանը դեռ պատրաստ չէ գնալու փոխզիջումների, ապա ԼՂ շուրջ գտնվող տարածքների մասով Հայաստանի վարչապետը ներքուստ եւ նույնիսկ քաղաքականապես պատրաստ է, սակայն վախենում է եւ սպասում է ձեռնտու քաղաքական իրադրության դասավորմանը։

Գոյություն ունի «կազանյան բանաձեւ», որում հստակ ամրագրված են բոլոր պայմանները․ Հայաստանը վերադարձնում է Ադրբեջանին այն յոթ շրջանները, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Դրան ի պատասխան Բաքուն բացում է հաղորդակցության ուղիները եւ սահմանվում է ապառազմականացված գոտի, ընդ որում պահպանվում է միջանցքը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ։ Դա այսպես ասենք՝ ժամանակավոր կոմպրոմիս է։ Փաշինյանը, կրկնում եմ, վախենում է, որ արմատական խմբավորումները նրան կմեղադրեն դավաճանության մեջ, իսկ հետո լիբանանցի կամ սիրիացի ինչ-որ զինյալներ պարզապես նրան կգնդակահարեն կամ կպայթեցնեն։ Ուստի Հայաստանի վարչապետը փորձում է առավելագույնս պայմանավորվել Ղարաբաղի հայության հետ, որպեսզի հասկացնի, որ ինքը դավաճան չէ։ Այստեղից էլ ահա գալիս է այդ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը։

Մյուս կողմից, մենք՝ վերլուծաբաններս, հասկանում ենք, որ այդ արտահայտությունը պրոպագանդիստական նախապատրաստություն է հնարավոր մեծ փոխզիջմանը, որը կարող է կայանալ Երեւանի եւ Բաքվի միջեւ ըստ «կազանյան բանաձեւի»՝ կապված յոթ շրջանների վերադարձի հետ։ Այս բովանդակային բանակցություններին էլ պետք է գնալ։ Սերժ Սարգսյանն, ի դեպ, դրան նույնպես պատրաստ էր։ Սակայն Հայաստանում անընդհատ բարդ քաղաքական իրավիճակ է»,- ասել է Մարկովը՝ հավելելով, որ Բաքուն մեծ համբերատարություն է ցուցաբերում, ինչը գնահատվում է Մոսկվայում։

Մարկովը նաեւ նշել է, որ Փաշինյանը հիմա խնդիր ունի ամրացնել իր դիրքերը, որպեսզի Ղարաբաղի հայությունը աջակցի իրեն փոխզիջման հարցում։

դիտվել է 839 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am