Բողոքում են, որ պարգեւավճարներ չեն ստանում կամ դրանք բաշխվում են «ըստ ճաշակի»

«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում աշխատակիցներին տրվել են հերթական պարգեւավճարները: Սակայն այս օրերին «Փաստ» թերթը մի քանի ահազանգ է ստացել, որ դրանց բաշխումը չի ընթացել օրենքով սահմանված կարգով, այն է՝ աշխատակիցների կատարողական ցուցանիշների հիմա վրա, այլ, ինչպես մեզ դիմողներ էին ասում, տրվել է կամայականորեն, «ըստ ճաշակի»:

Նախարարության առանձին ստորաբաժանումներ, այդ թվում՝ մի շարք ՊՈԱԿ-ներ ընդհանրապես չեն ստացել, ինչը հարուցել է բարեխիղճ աշխատակիցների զայրույթն ու վրդովմունքը:

Նախարարության ղեկավարությունը նույնիսկ չի բարեհաճել պարզաբանում կամ բացատրություն տալ` ինչ սկզբունքներով եւ մոտեցումներով են բաշխվել պարգեւավճարները:

Ի դեպ, մեր զրուցակիցները նշում էին, որ «կատարողական» պահանջել են բոլորից:

Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու համար դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, որտեղից ստացել ենք հետեւյալ պատասխանը.

«Տեղեկատվությունը, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում եւ դրա ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում պարգեւավճարները տրամադրվում են կամայականորեն եւ կարգի խախտմամբ, չեն համապատասխանում իրականությանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով պարգեւատրման ֆոնդից պարգեւավճարները տրամադրվում են բացառապես ՀՀ կառավարության՝ 20.10.2011թ. ընդունված 1510-Ն որոշմամբ սահմանված կարգով: Իսկ «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով պարգեւատրումն իրականացվում է տվյալ պաշտոնում նշանակման իրավասություն ունեցող անձի կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանում տվյալ աշխատողի կատարած աշխատանքի ծավալը, բարդությունը եւ արդյունավետությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին, ապա, համաձայն «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, գործադիր մարմինը (ՊՈԱԿ-ի տնօրենը) կանոնադրությամբ սահմանված կարգով ինքնուրույն է տնօրինում կազմակերպության գույքն ու միջոցները, այդ թվում՝ ֆինանսական: ՊՈԱԿ-ներում պարգեւավճարները տրամադրվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 545 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am