«Բնականն ու անբնականը»

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բարձրաստիճան պաշտոնյաների, անգամ՝ նախկին, ինքնասպանությունը կամ մահը միշտ տարբեր վարկածների ու մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Իսկ եթե այդ մարդը նաեւ անցնում է որեւէ քրեական աղմկոտ գործով, կարեւոր չէ՝ որպես մեղադրյալ, թե վկա, ապա անխուսափելիորեն նրա մահը պետք է կապվի այդ քրգործի հետ։


Բնականաբար, տարբեր ենթատեքստեր կփնտրեն այդ մահվան մեջ, եւ բամբասանքներ կտարածվեն։ Մեկը կասի, որ դա ինքնասպանություն էր, քանի որ մարդը չէր ուզում դատարանում հայտնվել եւ նախընտրել է մահը՝ դատարանում ցուցմունք տալուց։

Մյուսը կասի, թե նա վախենում էր վկայից վերածվել ամբաստանյալի եւ կալանավայրում հայտնվելուց։ Երրորդը կպնդի, որ նրան ստիպում էին իր զինակիցների դեմ ցուցմունքներ տալ, եւ նա ճնշումներին չդիմացավ։ Չորրորդը կենթադրի, որ մահացու հիվանդ էր, հինգերորդը ֆինանսական ու անձնական այլ պատճառներ կտեսնի հիմքում։

Այս վարկածների մեջ, անշուշտ, կլինեն ոչ միայն լեգենդներ, այլեւ ճշմարտությանը մոտ տարբերակներ։ Եվ հասարակության «ասել-խոսել-քննարկելու» պրոցեսն էլ բնական է։

Այնպես, ինչպես բնական է, որ մամուլը կարող է անդրադառնալ այս տարբերակներին եւ ներկայացնել դրանք՝ որպես վարկածներ։ Անբնական է ֆեյսբուքյան «գեստապոյականների» արձագանքը, թե վարկածներ ներկայացնողներն ազգի թշնամի են, պետք է պատժվեն։


Անբնական է իրավապահների արձագանքը, որոնք իրենց համար անցանկալի վարկածներ հրապարակած լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում են հարցաքննության՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու, իրենց հայտնի հանգամանքների շուրջ բացատրություններ տալու համար։ Մենք, փաստորեն, ետ ենք շպրտվել դեպի հեռավոր 90-ականներ, երբ չկային ազատ մամուլի իրավունքները պաշտպանող օրենսդրություն եւ քաղաքացիական հասարակություն»։

դիտվել է 585 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am