Երևան ժամանելուց հետո Պուտինը կշտապի խոսել Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահը հոկտեմբերի 3-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահին Սոչիում՝ երեկ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վերջինիս խոսքով, հանդիպումը կկայանա «Վալդայ» ակումբի նիստի շրջանակներում, որին Ալիևից բացի մասնակցելու են նաև Հորդանանի թագավորը, Ղազախստանի նախագահն ու Ֆիլիպինների առաջնորդը:

«Վալդայ»-ը վերլուծական քննարկումների հարթակ է, որը հիմնադրվել է Ռուսաստանում 15 տարի առաջ: Այս տարվա նիստին Ադրբեջանի նախագահը հանդես է գալու ելույթով:
Այսինքն, Իլհամ Ալիևի հետ հանդիպումից երկու օր առաջ Վլադիմիր Պուտինը ժամանելու է Հայաստան՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: Փաշինյանի հետ «ոտքի վրա» անցկացվող հանդիպումից հետո Պուտինը նաև կհանդիպի Ալիևի հետ:
Ըստ ամենայնի ռուսական կողմը ընտրեց պահը, թե երբ խոսի Ադրբեջանի նախագահի հետ սպասվող հանդիպման մասին: Մինչ Հայաստանում քննարկում են, որ Երևանում Փաշինյան-Պուտին առանձին բանակցություններ չեն կայանալու, ընդամենը կկայանա միմյանց ողջունելու արարողություն, ահա, Մոսկվան բացում է՝ Պուտին-Ալիև առաջիկա հանդիման մասին տեղեկությունը:

Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներից առաջ, նկատենք, որ Բաքվում էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Նշյալ հանդիպմանը քննարկվել էին ռուս-ադրբեջանական փոխգործակցության, անվտանգության, տնտեսական համագործակցության, մշակութային և հումանիտար կապերի զարգացման, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում համագործակցության հարցեր:

Նշվում էր, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի՝ Ադրբեջանի այցի օրակարգում են անվտանգության հարցերի շուրջ ռուս-ադրբեջանական կոնսուլտացիաները՝ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ոոսուբովի և երկու երկրների մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Այլ մանրամասներ Պատրուշևի այցից հայտնի չեն: Չի բացառվում, որ Բաքվում քննարկած լինեն վերջերս ռուսական կողմի ակնարկները, որ Ադրբեջանի համար Մոսկվան բաց է պահում ՀԱՊԿ-ի ու առհասարակ՝ ԵԱՏՄ-ի դռները, թեև Բաքվից նշեցին, որ այս պահին Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հեռանկարները:

Թամար Բագրատունի

դիտվել է 1924 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am