Խոստովանություն ՌԴ-ից. Արցախյան հակամարտությունը՝ սպառնալիքի աղբյուր է Մոսկվայի համար

Ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը այն դարձնում է սպառնալիքի մշտական աղբյուր ՀԱՊԿ երկրների անվտանգության համար, ըստ ՏԱՍՍ-ի հայտարարել է ռազմական կառույցի Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Վերջինս նաև հավելել է, թե այժմ խնդրի քաղաքական կարգավորման շուրջ ջանքերն ակտիվացել են, սակայն լիակատար հրադադարի համար դեռ շատ քայլեր են անհրաժեշտ: «Մինչև դա չարվի, ղարաբաղյան հակամարտությունը մնում է տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգի հիմնական աղբյուրը», - ասել է ռուս գեներալը:

Նախօրեին Նյու Յորքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատել են ներկա իրավիճակը։ Կողմերը նախանշել են հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում արտգործնախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը։

Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների նախօրեին սրվել է իրավիճակը հակամարտության գոտում։ Հայկական կողմը հայտարարեց դիվերսիայի փորձը կասեցնելու մասին։ Ադրբեջանական կողմն ունի մեկ զոհ։

Նյու Յուրքում, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հայկական կողմը կարևորել է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Ընդգծվել է նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:

Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտել է վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը: Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից Մնացականյանը կարևորել է կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։

Կողմերը նախանշել են այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Մնացականյան - Մամեդյարով նախորդ հանդիպումը կայացել էր հունիսի 20-ին Վաշինգտոնում: Այդ հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, թե «անպայման չէ շփման գծում վերականգնել անդորրը և նոր բանակցություններ վարել, մենք պետք է բովանդակային բանակցություններ վարենք»: Իսկ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, արձագանքելով Մամեդյարովի հայտարարությանը, ասել էր, որ Ադրբեջանի արտգործնախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Նյու Յորքում Ադրբեջանի արտգործնախարարը մասնակցել է նաև Իսլամական համագործակցության կազմակերպության հավաքին, որի ընթացքում հերթական անգամ կոշտ հայտարարությունն է հանդես եկել Հայաստանի ուղղությամբ՝ նշելով, թե «Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները վկայում են, որ գործող կառավարությունը շարունակում է ակնհայտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»: Մամեդյարովի խոսքով՝ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների ապագան կախված է «վճռականորեն գործելու՝ միջազգային հանրության, այդ թվում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության պատրաստակամությունից և վճռականությունից»:

Առաջիկա օրերին նաև ՄԱԿ-ի ամբիոնը կդառնա արցախյան թեմայի արծարծման վայր: Հայաստանն ու Ադրբեջանը կխոսեն Ղարաբաղի խնդրի մասին: Ամեն ինչ տանում է նրան, որ հայկական կողմը դարձյալ հայտնվում է Ադրբեջանի՝ պահանջներ ու մեղադրանքն հնչեցնելու հիմնական ուղղությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7071 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am