Ինչ փողեր է մսխում հեղափոխական Նիկոլ Փաշինյանը

Այն, ինչ իրենց թույլ են տալիս նոր Հայաստանի հեղափոխական իշխանությունները, հին Հայաստանում նախկին իշխանություններին չէր ներվի:

Նախ հայտնի դարձավ, որ Հայաստանի անկախության 28-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների համար այս տարի 220 մլն դրամ է հատկացվել առանց մրցույթի` մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի` այս առնչությամբ ներկայացրած պարզաբանումներն ուղղակի ծիծաղելի էին: Նա հայտարարեց, որ մրցույթ հայտարարելու դեպքում հնարավոր չէր լինի միջոցառումների կազմակերպման գործում ներգրավել մեծ թվով տնտեսվարող սուբյեկտների, այլ հաղթող կճանաչվեր մեկ կամ մի քանի տնտեսվարող: Մի քանի ամիսների ընթացքում աշխատանքային խումբը վարել է մի շարք բանակցություններ, որոնց արդյունքում ընտրվել են 75 մեծ, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտներ: <<Եթե միջոցառումը կազմակերպվեր մրցութային ընթացակարգով, ապա մենք կկորցնեինք դրա կառավարման օղակները, այսինքն՝ վերահսկելի չէին լինի միջոցառման թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային հատվածը»,- բացատրել է Աղաջանյանը:
Բովանդակային հատվածի ամենահուզիչ պահը թերևս կիսով չափ մերկ, կանացի կիսաշրջազգեստ հագած տղամարդկանց հայտնությունն էր բեմում: Անճաշակ ու անկախության գաղափարի հետ ոչ մի աղերս չունեցող տեսարան, որին այդքան կարևորություն ու փող էր տվել կառավարությունը: Պարզվեց նաև, որ գեղարվեստական մասի պատասխանտուն եղել էր կառավարության հետ սերտ կապեր ունեցեղ ռեժիսորը: Նախկինում նման քայլի համար իշխանությանը ՖԲ-ում կխաչեին, կոռուպցիայի և պետական թալանի մեջ կմեղադրեին, բայց հիմա այս ամենը կոչվում է ստեղծագործական նորույթ: Եվ սա այն դեպքում, երբ անընդհատ խոսվում է կոռուպցիայի, խնամի-ծանոթ- բարեկամ արատավոր մեխանիզմի բացառման մասին: Գուցե այն միամիտներ, ովքեր համոզված են, որ 220 մլն դրամը առանց մրցույթի նման անճաշակությանը տալու մեջ կոռուպցիա չկա, բայց մենք դրան չենք հավատում:
Նույն օրը հայտնի դարձավ, որ ավելի մեծ գումար էլ ծախսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցի համար: Նա մեր` հարկատուներիս փողերով մասնավոր ինքնաթիռ է վարձել և չարտերային չվերթով մեկնել է ԱՄՆ` իր հետ տանելով մեծ խումբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների` տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի, իսկ չարթերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով:
Վարչապետի օրակարգը Միացյալ Նահանգներում խիստ հագեցած է: Արդեն երկար ժամանակ նախապատրաստվում էր Նիկոլ Փաշինյանի այցը Լոս Անջելես, որտեղ կառավարության ղեկավարը մեկ օրում ունեցել է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ, որոնց մասին հանրությանը տրվել է պատշաճ տեղեկատվություն։
Այստեղից վարչապետը կրկին հագեցած գրաֆիկով ուղևորվելու է Սան Խոսե` Սիլիկոնյան հովիտ, և կրկին ընդամենը մի քանի ժամում անցկացնելու է մի շարք հանդիպումներ և բանակցություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների հետ: Այնուհետև վարչապետը մեկնելու է Նյու Յորք, ներգրավվելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանն ունենալու է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ։
Միաժամանակ հայտնում եմ, որ սեպտեմբերի 28-ին նախատեսված է Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, և կառավարության ղեկավարը խնդիր ունի մինչ այդ ժամանելու Երեւան։ Առանց հատուկ թռիչքի կազմակերպման` վարչապետի կարևոր աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ նման հագեցած գրաֆիկով և սեղմ ժամկետներում անհնար կլիներ կազմակերպել, մանավանդ, որ վարչապետը չէր կարող չմասնակցել սեպտեմբերի 21-ին Հայաստանում նախատեսված միջոցառումներին, այդ թվում՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը: Այսուհետ եւս, նման կարգավորումներն արվելու են այնպես, որ հնարավորինս նպաստեն երկրի ղեկավարի այցի առավել արդյունավետ կազմակեպմանը»,- գրել է նա։
Tert.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակը մանրամասնել է, որ միայն 165 մլն դրամ ծախսվել է հատուկ չվերթի համար, իսկ ամբողջ այցի ընթացքում նախատեսվող ծախսերն ավելի մեծ են:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 8549 անգամ
Լրահոս
Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am