Բարև, Նիկո'լ, ծեծվածներդ լա՞վ են

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել` հրաժարական տալու իր որոշման մասին:

«Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․
Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։
Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- գրում է Տրդատ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզում` Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ դաժան ծծեի էին ենթարկել զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որն այժմ գտնվում է կոմայի մեջ, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ծեծկտռուքին մասնակցել էր Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Ըստ տեղեկությունների` միջադեպին ներկա է եղել նաև անձամբ մարզպետը: Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն, և բնականաբար բոլոր հարցերի պատասխանները պետք է տա գործի քննությունը:
Կարևորը, սակայն, այս դեպքում երևույթն է: Անկախ գործի բացահայտումից` փաստ է, որ պետական պաշտոնյաները` մարզպետարանի աշխատողները ձեռք են բարձրացրել հայոց բանակի սպայի վրա, մարդու, ով այդ պահին կրել է համազգեստ: Միջադեպի ողբերգական ավարտը սպայի կոման է: Հուսանք` բժիշկներին կհաջողվի փրկել նրան: Փաստորեն, ընդամենը 1 տարի ութ ամիս էր պետք, որ հեղափոխական իշխանությունները դառնային <<Նեմեց Ռուբոյի ախրանիկ>>:
Հիշեցնենք` 2012 թվականի հունիսի 12-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ԱԺ այն ժամանակվա պատգամավոր, ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները դաժան ծեծի էին ենթարկել պաշտպանության նախարարության մայոր, զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ Վահե Ավետյանը, որը, օրեր շարունակ անգիտակից վիճակում մնալով, ի վերջո մահացավ:
Միջադեպից հետո, հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Հասարակության ակտիվ հատվածը և հատկապես քաղհասարակության ներկայացուցիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպում Հարսնաքարի մոտ, բողոքի երթեր էին տեղի ունենում դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն, անգամ Հարսնաքարում հրավիրված հարսանեկան միջոցառումները տապալվեցին: Այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տվեց և վայր դրեց մանդատաը, թեպետ միջադեպին անմիջական մասնակցություն չէր ունեցել և ներկա չէր եղել: Սպային ծեծի միջոցով սպանած թիկնապահները դատապարտվեցին:
Հետաքրքիր է` ինչ որակական տարբերություն կա այս երկու ծեծերի միջև: Մենք գործ ունենք բացարձակապես նույն երևույթի հետ` մի տարբերությամբ. նախկինում Ռուբեն Հայրապետյանին իր թիկնապահների հանցավոր արարքի համար դատապարտող, նրա առանձնատան դիմաց ցույցեր անող, ՖԲ-ում այդ թեմայով հուզառատ ստատուսներ գրող նախկին քաղակտիվիստները, որոնցից որոշներն այսօր իշխանության կազմում են, ձայն-ծպտուն չեն հանում: Բավարարվում են ասելով, որ արդար քննություն պիտի անցկացվի: Իսկ դատապարտել, ստատուսներ գրել, ցույցեր անել, մարզպետի ու ծեծված սպայի նկարներով համացանցը ողողել չեն պատրաստվում: Եվ այս կտրուկ փոփոխությունը ընդամենը 1 տարի 8 ամսում: Թե նման դրսևորումները ինչպիսին կլինեն 10 տարի հետո, եթե մնան իշխանության, կարելի է երևակայել:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 10538 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am