Ցեղասպանագետ. Գերմանիան առաջնորդվում է նախ եւ առաջ իր շահերով

Հայոց ցեղասպանության մասին օրենսդրական որոշում ընդունելու հարցում պաշտոնական Գերմանիան առաջնորդվում է նախ եւ առաջ իր շահերով` հետին պլան մղելով մարդասիրական մտահոգությունները: Այդուհանդերձ, գերմանական իշխող շրջանակներն իրենց ելույթներում արդեն վաղուց են ընդգծել, որ ճանաչում են Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է գերմանացի հայտնի ցեղասպանագետ Թոսսա Հոֆմանը: Խոսելով Ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականության մասին՝ նա նշել է, թե նման վերաբերմունքն առաջին հերթին վտանգավոր է Թուրքիայի եւ դրա հասարակության համար: «Պաշտոնական Թուրքիան ոչ միայն հերքում է ցեղասպանությունները, որոնք օսմանյան իշխանության վերջին մեկ տասնամյակում իրականացվել են ավելի քան երեք միլիոն տեղաբնիկ քրիստոնյաների նկատմամբ, այլ նաեւ երկրպագում է դրա կազմակերպիչներին: Հանրային հրապարակները, բուլվարները, դպրոցները, մանկապարտեզներն ու անգամ մզկիթները կոչվում են Թալեաթի, Էնվերի կամ Ջեմալ Ազմիի անուններով»,- ասել է Հոֆմանը՝ հավելելով, որ ցեղասպանությունը վերածվում է տեղական կամ ազգության ու փոքրամասնությունների քաղաքականության խնդիրները լուծելու միջոց. «Դա դառնում է լուրջ խոչընդոտ մարդկության դեմ հանցագործությունները կանխելու հարցում: Եվ պետք է մտավախություն ունենալ, որ տեղահանություններն ու կոտորածները կրկին կլինեն, սակայն այս անգամ արդեն քուրդ բնակչության նկատմամբ»: Գնահատելով այս հարցում միջազգային հանրության եւ մասնավորապես Գերմանիայի դիրքորոշումը՝ Հոֆմանն ընդգծել է, թե մինչեւ օրս Գերմանիան այս հարցում ձախողվել է: «2015 թվականին Գերմանիայի համար թուրքական շահերն առավել կարեւոր առաջնահերթություն էին, քան Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանը օրինական գնահատական տալը, այսինքն բանաձեւի ընդունումը: Այս ամենով հանդերձ, խորհրդարանական բոլոր խմբակցությունների խոսնակները 2015 թվականի ապրիլի 24-ի իրենց ելույթներում հստակորեն ճանաչել են այդ փաստը: Այդուհանդերձ, 2015 թվականի երկրորդ կեսից Սիրիայից, Իրաքից եւ մյուս երկրներից քաղաքացիական պատերազմի հետեւանքով փախստականների ներգաղթը Գերմանիա պատճառ դարձավ այդ երկրի՝ Թուրքիայի վրա ավելի կենտրոնացած քաղաքականության: Գերմանիայի կանցլերն ընդունում է Էրդողանին որպես փախստական-ներգաղթյալների առջեւ Եվրոպայի դռները փակողի: Այս ամենը հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պաշտոնական Գերմանիայի քաղաքականությունը, երբ Ռայխսկանցլերի համար օսմանա-գերմանական ռազմական դաշինքն ավելի առաջնահերթ էր, քան հետապնդումների եւ կոտորածի ենթարկվող օսմանյան հայերի նկատմամբ ցանկացած մարդասիրական մտահոգություն»,- ասել է ցեղասպանագետը:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am