Օբամային մեղադրել են ԴԱԻՇ-ից բխող սպառնալիքը թերագնահատելու մեջ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հասկանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից բխող սպառնալիքի ծավալները: Այս մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող, Ֆլորիդա նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն՝ գրում է RIA Novosti-ն: «Օբաման չի հասկանում ԴԱԻՇ-ի կողմից բխող սպառնալիքը: Նա մշտապես թերագնահատում է այն»,- ասել է սենատորը Նորթ Չարլսթոնում (Հարավային Կարոլինա նահանգ) հեռուստադեբատների ժամանակ: Ռուբիոյի խոսքերով՝ ԱՄՆ-ը «գտնվում է պատերազմական վիճակում ոչ միայն ԴԱԻՇ-ի հետ, այլև առհասարակ արմատական ծայրահեղականների»: «Դա պատերազմ է, որում կհաղթենք կամ մենք, կամ նրանք»,- ասել է նա: Ռուբիոն նաև Օբամային քննադատել է Իրանի հետ միջուկային գործարքի համար:
