Թուրքիայի մեջլիսի երկու հայ պատգամավորները դժգոհ են Էրդողանի հայտարարությունից

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավորները մեկնաբանել են ապրիլի 24­ին Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ ընթերցված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը բավարար չեն համարել այդ հայտարարությունը: «Կարևորում եմ, որ արդեն երկրորդ անգամ պատարագ է մատուցվում եկեղեցում, սակայն երբ նախորդ տարի առաջին անգամ էր արարողությունն արվում, նախարար էր մասնակցում, ներկա պատգամավորներ կային: Այս տարվա միջոցառումը դիտարկելիս նկատում ենք, որ ամեն բան կորած է: Ակնհայտորեն տեսնում ենք, որ առերեսվելու կամքը սառեցվել է»,­ նշել է Գարո Փայլանը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հենց տարելիցի օրը` ապրիլի 24­ին Թուրքիայի նախագահի հեծանվային մրցաշարն է անցկացվում: «Անցյալ տարի էլ նախագահականը Չանաքքալեում մեկ այլ միջոցառում էին կազմակերպել: Այս տարի հասկացան, որ դա անհեթեթություն էր, և չարեցին, սակայն այս տարի էլ հեծանվային մրցաշար կազմակերպեցին: Աշխարհագրական այս տարածքում ցանկացացած հինգ անձից մեկը հայ էր, և ամեն հինգ հոգուց մեկը ոչնչացվեց… Այսօր վերածվել ենք փոքրամասնության»,­ նշել է Փայլանը: Հենց այս օրը հեծանվային մրցաշար կազմակերպելու փաստը զայրացրել է նաև Սելինա Դողանին, ով նշել է, թե 2 տարի առաջվա համեմատ այժմ, ցավոք, իրենք շատ են խնդրից հեռացել: «Զատկի տոնն էլ ստիպված եղանք նշել անվտանգության միջոցների ձեռնարկման արտակարգ պայմաններում: Այսօր հանրապետության նախագահի հեծանվային մրցաշարի կազմակերպման հետևանքով արգելափակվել են մարդկանց` եկեղեցում լինելու թե բարոյական, թե ֆիզիկական հնարավորությունները: Սա իսկապես կարևոր խնդիր է… Տխրեցինք, նման օրով անհրաժեշտ էր, որ այստեղ ավելի շատ մարդ լիներ»,­ նշել է Դողանը` ընդգծելով, որ ներկայիս Թուրքիայում առերեսվելու առումով պարարտ հող չկա: Նա հույս է հայտնել, որ Թուրքիան առանց Հայաստանին նախապայմաններ ներկայացնելու քաղաքական քայլեր կձեռնարկի, իսկ մեջլիսում խնդիրը կքննարկվի առողջ մթնոլորտում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am